HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել է բուսասանիտարական ենթահսկման բեռները «Վերին Լարսով» պարզեցված ընթացակարգով արտահանելու հարցը

Վրաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի խորհրդական Եղիշե Մարգարյանը հանդիպել է գործընկեր կառույցի՝  Սննդամթերքի ազգային գործակալության պետ Զուրաբ Չեկուրաշվիլիի հետ:

Քննարկման օրակարգում բուսասանիտարական հսկողության բեռների տեղափոխման  կազմակերպումն էր «Վերին Լարս» անցակետով՝ հատկապես արագ փչացող գյուղմթերքի արտահանման ծավալների ավելացմանը զուգահեռ հսկողությունն ու փոխադրումն արագ, անխափան ապահովելու նպատակով: Անդրադարձ է կատարվել նաև արտահանման ընթացակարգերը հնարավորինս պարզեցնելու և վարչարարությունը նվազեցնելու հարցին, և, այս համատեքստում, կարևորվել է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի աշխատանքը: Եղիշե Մարգարյանը ծանոթացել է թե այս համակարգի գործարկման վրացական փորձին, թե Սննդամթերքի ազգային գործակալության սպասարկման կենտրոնի աշխատանքներին ու հնարավորություններին. համանման ծառայություն գործում է նաև Հայաստանի ՍԱՊԾ-ում:

Հանդիպում է տեղի ունեցել նաև «Վերին Լարս»-ի ՌԴ սահմանային անցակետում՝ ՌԴ  անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության մասնագետների հետ. այստեղ նույնպես բարձրացվել է հայկական գյուղմթերքն առաջնահերթ փաստաթղթավորելու և  բաց թողնելու հարցը: Այս մասին տեղեկացնում է ՍԱՊԾ-ն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter