HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախանշվում է հայ-չինական համագործակցություն սեյսմիկ պաշտպանության ոլորտում

Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի և Չինաստանի սեյսմիկ վարչակազմի փոխտնօրեն Ջաո Հեպինի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեց հմագործակցությունը երկու պետությունների միջև սեյսմիկ պաշտպանության ոլորտում: Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Կողմերը քննարկել են Հայաստանին և Չինաստանին բնորոշ մեկ ընդհանուր աղետի՝ երկրաշարժին բնակչության պատրաստվածության և դիմակայունության մակարդակի բարձրացման համատեղ հնարավորությունները: 

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռքբերվեց նախկինում ստորագրված Փոխըմբռնման հուշագրի շրջանակում կազմել սեյսմիկ ոլորտում համագործակցության ընդհանուր ծրագիր, որը ներառելու է երկրաշարժերի կանխատեսման և սեյսմիկ մոնիթորինգի կազմակերպման ոլորտներում չինական փորձի ուսումնասիրություն, Սեյսմիկ պաշտպանության ծառայության  Ազգային դիտացանցի արդիականացում և տեխնիկական օժանդակություն, շենքերի և շինությունների սեյսմիկ խոցելիության գնահատման փորձի փոխանակում, մասնագետների վերապատրաստում: Ինչպես նաև՝ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել կիրառել Չինաստանի փորձը արբանյակների օգնությամբ  գեոդեզիական ուսումնասիրություններ իրականացբնելու համար:

Հանդիպման ավարտին հյուրերն այցելել են ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ ծանոթանալու ՃԿԱԿ-ի և 911 ծառայության գործունեությանն ու տեխնիկական հագեցվածությունը:

Հայաստան այցի շրջանակներում նախատեսվում է նաև պատվիրակության այցը Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր, ինչպես նաև՝ ԱԻՆ Գառնիի երկրաֆիզիկական դիտարան՝ վերջինիս տեխնիկական հնարավորություններին և գործունեությանը ծանոթանալու նպատակով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter