HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում է բարձր ջերմային ֆոն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը նախազգուշացնում է, որ հունիսի 27-29-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային գոտիներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 3-4 աստիճանով: 

Հանրապետության տարածքում հունիսի 27-28-ը, հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հունիսի 29-30-ը՝ երեկոյան ժամերին, հատկապես հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ 

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը 27-ին կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter