HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում հնչած կրակոցների առթիվ քրեական գործ է հարուցվել

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրիում տեղի ունեցած կրակոցների դեպքի առթիվ:

Հունիսի 25-ին՝ ժամը 22:50-ին, ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի սրճարաններից մեկի դիմաց հնչել են կրակոցներ:

Ապա նույն օրը՝ ժամը 23:15-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել քաղաքացի Գ.Հակոբյանը:  

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տղամարդը մարմնական վնասվածքներն ստացել է նշված սրճարանի դիմաց հնչած կրակոցների ժամանակ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քննություն է տարվում՝ դեպքի հանգամանքները, միջադեպին մասնակից անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter