HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի աթլետիկայի հավաքականը նվաճել է 2 ոսկե, 2 արծաթե և 10 բրոնզե մեդալ

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտնում է, որ հունիսի 24-25-ը Մալթայում ընթացող աթլետիկայի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի Հանրապետության աթլետիկայի հավաքական թիմը նվաճել է 2 ոսկե, 2 արծաթե և 10 բրոնզե մեդալ:

Եվրոպայի թիմային առաջնության հաղթողներ են դարձել Լևոն Աղասյանը (եռացատկ) և Երվանդ Մկրտչյանը (3000 մ խոչընդոտավազք):

Մրցանակակիրներ են դարձել Երվանդ Մկրտչյանը (վազք 1500 մ, 2-րդ տեղ և վազք 300 մ, 3-րդ տեղ), Էլլադա Ալավերդյանը (3000 մ խոչնդոտավազք, 2-րդ տեղ և 400 մ արգելավազք, 3-րդ տեղ), Գայանե Չիլոյանը (վազք 200 մ, 3-րդ տեղ), Լիլիթ Հարությունյանը (վազք 800 մ, 3-րդ տեղ և 1500 մ, 3-րդ տեղ), Յանա Աբրահամյանը (եռացատկ, 3-րդ տեղ), Հերմինե Ավետիսյանը (գնդի հրում, 3-րդ տեղ), Տիգրան Մկրտչյանը (վազք 400 մ, 3-րդ տեղ և 800 մ, 3-րդ տեղ), Մելիք Ջանոյանը (նիզակի նետում, 3-րդ տեղ), Մանուկ Մանուկյանը (սկավառակի նետում, 3-րդ տեղ):

Առաջնությանը մասնակցել է Հայաստանի աթլետիկայի հավաքականի 16 անդամ։ Մեր հավաքականը ընդհանուր թիմային հաշվարկով գրավել է 6-րդ տեղը: Նշենք, որ առաջնությանը մասակցել է 12 երկրների ավելի քան 400 մարզիկ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter