HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արա Բաբլոյանը Սեուլում հանդիպել է ռուսաստանցի գործընկեր Վյաչեսլավ Վոլոդինին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են  ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը, Կորեա կատարած այցի շրջանակում հունիսի 26-ին Սեուլում հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին: Այս մասին տեղեկացնում է Ազգային ժողովը:

Արա Բաբլոյանը կարեւորել է դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական հարաբերությունները, որոնք երկու երկրների ԵԱՏՄ անդամակցության համատեքստում նոր փուլ են թեւակոխել: ԱԺ նախագահն ընդգծել է Ռուսաստանի կառուցողական դերը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր: Արա Բաբլոյանը փաստել է, որ Հայաստանը կարեւորում է փոխադարձ վստահության մթնոլորտի ձեւավորմանն ուղղված միջոցառումները. խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է միջազգային կառույցներում երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների համագործակցությանը, որը հիմնված է փոխադարձ աջակցության եւ դաշնակցային համերաշխության վրա:

Արա Բաբլոյանն առաջարկել է Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների հաջորդ հանդիպումն անցկացնել Երեւանում՝ ընդգծելով Եվրասիական տարածաշրջանի պետությունների միջեւ միջխորհրդարանական կապերի ամրապնդման կարեւորությունը:

Վյաչեսլավ Վոլոդինը շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ եւ մաղթել արգասաբեր գործունեություն:

Վ. Վոլոդինն իր խոսքում անդրադարձել է Ռուսաստանի եւ Հայաստանի խորհրդարանների միջեւ առկա համագործակցության բարձր մակարդակին՝ կարեւորելով խորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը հարաբերությունների ամրապնդման եւ խորացման գործում:

Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ ԵԱՏՄ շրջանակում համագործակցության ծավալների ավելացման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել համագործակցել նոր ձեւաչափով: Վյաչեսլավ Վոլոդինը կարեւորել է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ համագործակցության սերտացումը բոլոր բնագավառներում:

Հանդիպման ավարտին զրուցակիցները քննարկել են համագործակցության նոր ձեւաչափերի ներդրման անհրաժեշտությունը, դրանց զարգացման ուղիներն ու հեռանկարները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter