HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում կմեկնարկի «Արժանապատիվ աշխատանք» քառամյա ծրագիրը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Արտեմ Ասատրյանը  հունիսի 26-ին ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության  Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Մոսկվայի գրասենյակի տնօրեն տիկին Օլգա Կուլաևային:

Նախարար  Արտեմ Ասատրյանը բարձր է գնահատել ԱՄԿ-ի հետ երկարամյա համագործակցությունը և վստահություն հայտնել, որ   Մոսկվայի գրասենյակի տնօրենի ղեկավարությամբ համագործակցությունը  շարունակական և արդյունավետ կլինի:

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ սկսել  «Արժանապատիվ աշխատանք»  ծրագրի իրականացումը: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերոնշյալ   ծրագրի մշակման  և իրականացման աշխատանքները:  Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կատարելագործել  Հայաստանի Հանրապետությունում զբաղվածության կարգավորմանն ուղղված պետական քաղաքականությունը, աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմները, հզորացնել Գործատուների միության  և Արհմիությունների կարողությունները: 

Տիկին Օլգա Կուլաևայի խոսքով  աշխատանքային խումբը, որը բաղակացած է  լավագույն մասնագետներից, այս շաբաթ հանդիպում կունենա նախարարության համապատասխան պաշտոնյաների հետ: Նա միաժամանակ վստահություն է հայտնել, որ  համատեղ աշխատանքների արդյունքում կարձանագրվեն լավագույն արդյունքներ: 

Բացի դրանից, տիկին Կուլաևան իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանն այն երկիրն է, որտեղ միշտ հնարավոր է գտնել զբաղվածություն ապահովող բացառիկ և հետաքրքիր  ծրագրեր։   

Հանդիպմանը քննարկվել են  նաև ԱՄԿ Գլխավոր տնօրեն պարոն Գայ Ռայդերի այցի կազմակերպման հետ կապված հարցեր: 

«Արժանապատիվ աշխատանք» ծրագիրը  քառամյա է,  նպատակ ունի աջակցելու աշխատանքի, զբաղվածության, աշխատավարձի և սոցիալական գործընկերության բարեփոխումներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter