HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարությունում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր

Հունիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը հանդիպել է Հայաստանում Եվրամիության գրասենյակի քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցին:

ՊՆ-ն հայտնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը կարևորել է Հայաստանի պետական կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես` մարդու իրավունքների և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում Եվրամիության կողմից ցուցաբերվող օժանդակությունը: Արտակ Զաքարյանը հույս է հայտնել, որ ՀՀ և ԵՄ միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը և տարբեր ոլորտներում իրականացվող ակտիվ երկխոսությունը կունենա շարունակական բնույթ:

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը նշել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակում է որպես հեռանկարային դիտարկել ռազմական կրթության և գիտության ոլորտում համագործակցությունը Եվրոպական Միության հետ: 

Դիրկ Լորենցն իր հերթին բարձր է գնահատել անվտանգության և պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության հետ իրականացվող շփումների կարևորությունը և վստահություն հայտնել, որ տարեվերջին Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր խթան կհանդիսանա ՀՀ-ԵՄ որակական նոր մակարդակի համագործակցության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter