HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

47-ամյա կինը մեղադրվում է Թուրքիայում հայ մարմնավաճառներին հաճախորդներով ապահովելու և նրանց «եկամտի» կեսը վերցնելու համար

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Վահե Խալաթյանի, այսօր մեկնարկեց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեղադրանքով 47-ամյա Գ. Ք-ի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Կինը մեղադրվում է այն բանի համար, որ բնակվելով Թուրքիայի Հանրապետության Սպարտա քաղաքում, գույքային օգուտ ստանալու նպատակով նախապես պայմանավորվածություն է ձեռք բերել մարմնավաճառներ՝ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնակչուհիներ Գ. Խ-ի և Ք. Խ-ի հետ:

Նշենք, որ Գ. Ք-ն հաշվառված է Վանաձոր քաղաքում, ծնունդով Վրաստանից է: Նա դատարանում չընդունեց իր մեղքը` ասելով, որ «ճիշտ չէ» մեղադրանքը:

Ըստ մեղադրանքի` 2016թ. մարտի 29-ից միչև ապրիլի 29-ը, այնուհետև մայիսի 10-ից մինչև 2016թ. հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածում Գ. Ք-ն, նշված երկու աղջիկներին հյուրընկալել է Սպարտա քաղաքի իր տանը, որի ընթացքում նպաստել է նրանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն: Գ. Ք.-ն կանանց ապահովել է հաճախորդներով: Աղջիկների կողմից մարմնավաճառությամբ վաստակած ընդանուր գումարից հանելով կոմունալ ծախսերը` իրեն է վերցրել նաև յուրաքանչյուր հաճախորդից ստացած գումարի 50%-ը:

Դա միակ դեպքը չի եղել: Կինը մարմնավաճառներին իր տանը հյուրընկալել է նաև այլ ժամանակահատվածներում: Մասնավորապես՝ 2016թ. հուլիսի 26-ից մինչև 2016թ. օգոստոսի 26-ն ընկած ժամանակահատվածում Սպարտա քաղաքի իր տանը հյուրընկալել է Գ. Խ-ին: իսկ 2015թ. 9 ամսվա ընթացքում ընդանուր 3 անգամ` ամեն անգամ 1 ամիս ժամանակով հյուրընկալել է նաև Ք.Խ-ին:

Գործել է նույն սցենարը: Աղջիկներին ապահովել է հաճախորդներով, որպես կատարած ծախս հանել է կոմունալ վճարները և մարմնավաճառությունից ստացած գումարների կեսը պահել է իրեն:

2 և ավելի անձանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար Գ. Ք-ն մեղսագրվում է հանցավոր արարքի կատարում, որը նախատեսված է քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2 մասի 5 կետով:

Երբ ներկայացվում էր ամբաստանյալի անձը, մեղադրող դատախազը հետաքրքրվեց, թե ինչու է Գ. Ք-ն երկու անգամ փոխել ազգանունը: Նախ եղել է օրիորդական ազգանունով, այնուհետև ամուսնու ազգանունուվ, հետո նորից որոշել է վերականգնել օրիորդական ազգանունը: Գ.Ք-ն ասաց, որ ամուսնալուծությունից հետո է վերադարձել իր սկզբնական ազգանվանը:

«Ազգանվան փոփոխությունը գուցե Թուրքիա գնալ-գալու հետ է կապված»,-հետաքրքրվեց մեղադրողը: «Ոչ»,-ասաց ամբաստանյալը:

Այսօրվա նիստը կարճ տևեց, քանի որ վկաները դատարան չէին եկել: Հաջորդ դատական նիստին լսելու են հենց նրանց, որոնց թվում է նաև ամբաստանյալի որդին: Նիստը հետաձգվեց մինչև օգոստոսի 28-ը:

Մեկնաբանություններ (2)

Նաիրի Ուրարտացի
Մեկ անձի պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը,նրա ապագան խեղելը հանցավոր արարք չի, դա ինչ բան է: Փաստորեն Հայաստանում հատ-հատ կարելի է բոլորին դրդել զբաղվելու պոռնկությամբ՝ այլասերելով ողջ ազգը: Կիրովականցի Ռուբենի կաթիլ-կաթիլ մեկ բակալ ձրի գարեջրի պատմությունն է: Հազար ողորմի քեզ, Ռուբեն:
Գրիգոր
Միջազգային սովորությամբ դա անվանվում է ,,տնային մերսման ծառայություն,, որը շատ ու շատ երկրներում ազատ է: Հայ օրինապահները, կեղծ բարեպաշտների դիմակով, բացառապես շահադիտական նպատակներով, հետապնդում են այդ թշվառ կանանց, որի իրավունքը պարզապես չունեն: Թուրքերի կամ ԱՄԷ - ի իշխանություններն ու ոստիկանները քաջատեղյակ են եւ չեն խանգարում դրան, որովհետեւ նրանք գոնե հասկանում են, որ այդ դժբախտները ապրելու խնդիր են լուծում: Իսկ մի երկրում, որտեղ գործազուրկները օրվա հացի նպաստ չեն ստանում, ինչ իրավունքով է խոսվում բացառապես անձնական վարք ու բարքի մասին? Այդ կանանց նախ օգնել է հարկավոր ապրելու համար, եւ կավատների գործը կպակասի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter