HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Որքան հարկ են վճարում Հայաստանի բուհերը

Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններից մի քանիսը հանդիսանում են երկրի խոշորագույն հարկատուներից։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած հանրապետության 1000 խոշոր հարկատուների ցանկից, նրանց շարքում հայտնվող բուհերի թիվը 20-ից ավելին է (այդ թվում ՝ Կրթության ազգային ինստիտուտը)։

Ամենաթարմ տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում խոշոր հարկատուների ցանկում ներառված բուհերից առաջինը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն է։ Խոշորների ցանկում զբաղեցրել է 52-րդ տեղը՝ երեք ամսում վճարելով 583.2 մլն դրամի հարկեր։

Բուհերից երկրորդ խոշոր հարկատուն Երևանի պետական համալսարանն է։ Վճարել է 576.7 մլն դրամ և ամենաշատ հարկ վճարողների ցանկում հայտնվել 55-րդ հորիզոնականում։ Այս երկու բուհերին հաջորդող մյուս բուհերի վճարած հարկերի ծավալը զգալիորեն ավելի ցածր է։

Երրորդ տեղում Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն է, որը վճարել է 273.7 մլն դրամ։ Գտվում է 113-րդ հորիզոնականում։

Հնգյակում են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ու Հայաստանի ամերիկյան համալսարանները։

Իսկ տասնյակում են նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարան Հայ-ռուսական  համալսարանը, Կրթության ազգային ինստիտուտն ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը։

Նրանց և մյուս բուհերի վճարած հարկերի ու զբաղեցրած դիրքի մասին՝ ինֆոգրաֆիկայում։

Ըստ ՊԵԿ-ի տվյալների

Ամենախոշորները նվազեցրել են հարկերի ծավալը

Խոշոր հարկատուների ցանկում հայտնված բուհերի մի մասը 2017 թվականի առաջին եռամսյակում նվազեցրել են պետբյուջե վճարած հարկերի ծավալը՝ ի համեմատ  2016 թվականի առաջին եռամսյակում վճարած հարկերի։ Մյուս մասն էլ աճ է արձանագրել։ Օրինակ, նրանցից ամենախոշորի՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վճարած հարկերը նվազել են ավելի քան 50 մլն դրամով կամ մոտ 8%-ով, Երևանի պետական համալսարանը՝ մոտ 106 մլն դրամով կամ 15.5%-ով։ Իսկ Հայաստանի ամերիկյան համալսարանն, օրինակ, հարկերն ավելացրել է 53 մլն դրամով կամ 25%-ով։

Ինֆոգրաֆիկայի առաջին էջում հարկերի ծավալն է այս և նախորդ տարվա առաջին կիսամյակների կտրվածքով, երկրորդ էջում ՝ այս տարվա փոփոխությունը` նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ։

Բուհերի վճարած հարկերի ծավալը (մլն դրամ)
Create bar charts

Ըստ ՀՀ ՊԵԿ տվյալների

Բուհերը կրթության ոլորտի միակ կառույցները չեն, որ դասվում են հանրապետության խոշոր հարկատուների շարքում։ Այս տարվա առաջին կիսամյակում այդ ցանկում են հայտնվել նաև Այբ կրթական հիմնադրամը, Դիլիջան Ինտերնեյշնլ Սքուլ օֆ Արմենիան, «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը և այլն։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter