HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սարի թաղի գործով տուժողների հարցաքննությունը շարունակվում է

Ամալյա Մարգարյան

Սարի թաղում 2016թ․ հուլիսի 19-ին զանգվածային անկարգություններ կատարելու համար մեղադրվող Սարգիս Արաբաջյանի և Կարեն Վանոյանի գործով այսօրվա դատական նիստին  հարցաքննվել են տուժող ոստիկանները: Այս մասին «Հետքի» հետ զրույցում նշեց ամբաստանյալների պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը։

Փաստաբանը նշեց, որ տուժողներ Հովսեփ Հովսեփյանը, Արմեն Գալստյանը, Արազի Թիրաբյանը և Աբել Վարդանյանը նիստի ընթացքում կրկնել են այն ցուցմունքները, որոնք հնչեցրել են Սարի թաղում անկարգությունների մասնակցած այլ ամբաստանյալների գործով նիստերին։ «Նրանցից որևէ մեկը իմ պաշտպանյալներին չճանացեց, որևէ մեկը չնշեց, որ ամբաստանյալներին դեպքի վայրում տեսել է կամ նրանք որևէ գործողություն են կատարել»,- ասաց Լ․Սիմոնյանը, հետո ավելացրեց, որ տուժող ոստիկանները ցուցմունքների մեջ հայտնել են, որ Սարի թաղում ծառայություն իրականացնելու ժամանակ մի խումբ մարդիկ են մոտեցել, ովքեր պահանջել են ճանապարհը բացել, որին հետևել է ոստիկանների ուղղությամբ քարեր նետելը։ Փաստաբանը նշեց, որ վառվող անիվների մասին տուժող ոստիկաններն այսօրվա նիստի ընթացքում հայտնել են, որ լսել են, սակայն իրենք չեն տեսել։

«Հաջորդ նիստի ընթացքում սկսելու ենք վկաներին հարցաքննել, որոնց մեծ մասը Սարի թաղում 2016թ-ի հուլիսի 19-ին ծառայություն իրականացրած ոստիկաններն են։ Նիստը կկայանա հուլիսի 31-ին»,- հայտնեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ ամբաստանյալներն արդեն 11 ամիս է` գտնվում են կալանքի տակ։ Նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter