HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իսրայելցի քաղաքական գործիչը Արցախում խոսել է անկախության ճանաչման անհրաժեշտության մասին

Իսրայելցի հայտնի քաղաքագետ, հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինը հունիսի 27-ին ժամանել է Արցախ՝ հանդիպելու տեղի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ եւ քննարկելու համագործակցության հեռանկարների հարցեր:

Ավիգդոր Էսկինի հայաստանյան այցը կազմակերպվել է Diplomat.am նախագծի նախաձեռնությամբ: Ստեփանակերտում իսրայելցի գործիչը հանդիպել է ԱԺ պատգամավորների հետ, ներկայացրել Իսրայելի քաղաքականությունը հարավկովկասյան տարածաշրջանի զարգացումների վերաբերյալ եւ իր տեսլականը Արցախի հետ Իսրայելի համագործակցության առումով:

Արցախի խորհրդարանում ելույթի ժամանակ Ավիգդոր Էսկինը ընդգծել է, որ Արցախ է ժամանել այն ավելի մոտիկից ճանաչելու, արցախցիներին ավելի լավ հասկանալու, ինչպես նաև այցից ստացած տպավորություններով Իսրայելում կիսվելու համար: «Ես եկել եմ այստեղ ոչ թե ինչ-որ բան պատմելու, այլ հիմնականում սովորելու համար: Հայ ժողովուրդը, որ մարդկությանը բազմաթիվ հայտնի մարդիկ է տվել, արժանի է մեծ ուշադրության և հարգանքի, նրա փորձը պետք է իմաստավորվի ողջ մարդկության կողմից»,- նշել է Ավիգդոր Էսկինը:

Պատասխանելով խորհրդարանականների հարցերին՝ քաղաքագետը անդրադարձել է արցախյան հիմնախնդրի վերաբերյալ իր մոտեցումներին, հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, հրեական հայրենադարձության հաջողված փորձը ՀՀ-ում և Արցախում կիրառելու անհրաժեշտությանը և մի շարք այլ թեմաների:

Էսկինը նշել է, որ ռուս հասարակական-քաղաքական գործիչ Ալեքսանդր Պրոխանովի Բաքու այցը վկայում է, թե ինչպիսի քաղաքականություն է վարում Ադրբեջանը: Էսկինի խոսքով՝ Պրոխանովը ֆաշիստական գաղափարներ ունի, կողմ է պատերազմներին և մարդկության նկատմամբ հանցագործություններին, և եթե Իլհամ Ալիևը այդպիսի կերպարների հետ է համագործակցում, ապա ինքը միանշանակ կողմ է, որպեսզի Արցախը ունենա անկախություն:

"Պրոխանովին նույնիսկ ՌԴ-ում են համեմատում որոշ կենդանիների հետ, արհամարանքով վերաբերվում, մինչդեռ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունը հորթի հրճվանք է ապրում, երբ նա կոչ է անում հարձակվել Արցախի վրա և գրավել այն",-Արցախի խորհրդարանում հայտարարել է Ավիգդոր Էսկինը:

Իսրայելցի գործիչը շեշտել է, որ Արցախը դե ֆակտո և ստատուսով անկախ պետականություն է ստեղծել, և պաշտոնական Թել-Ավիվը հաշվի է նստում դրա հետ:

Ավիգդոր Էսկինը մեծ ազդեցություն ունի Իսրայելի ներքին եւ արտաքին քաղաքականության վրա, հետեւաբար նրա այցը Արցախի Հանրապետություն կարող է կարեւոր նշանակություն ունենալ հայկական երկրորդ հանրապետության միջազգային ճանաչման եւ հատկապես Իսրայելի հետ հարաբերություններում:

Մեկնաբանություններ (1)

Իշխան
Հենց իրենք հրեաներն են մեղավոր, թե Հայաստանում և թե Արցախում ստեղծված ծանր պայմանների և իրավիճակի համար։ Նրանց բարձր մակաբուծային և բոլոր բնագավառներում մեծ դերասանական տաղանդն է , որ ստիպում է նրանց լուրջ հաջողությունների հասնել ՝ մանիպուլիացիայի ենթարկելով ու ավերելով ամբողջ աշխարհը։ Իրենց այդ յուրահատկությունների շնորհիվ է, որ որպես գործիք կարողանում են ծառայել համաշխարհային մասոնական կազմակերպությանը։ Վեհ Աստվածային ուժերը չեն սխալվել, իրենց վեհ ծրագրերի իրագործման հարցում ընտրելով այս ազգը ։ Սակայն մի բան նրանք պիտի լավ գիտակցեն` լինելով Աստծո կողմից ընտրյալ ազգ , դա դեռ չի նշանակում` լինել աստվածային ազգ և որ Աստված իրենց ավելի շատ է սիրում, քան մյուս ազգերին։ Լինել ընտրյալ , կասեի լինել համապատասխան գործիք, համապատասխան ծրագրերի իրագործման համար, անկախ նրանից դրանք աստվածային վեհ ծրագրեր են, թե ոչ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter