HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արևային առաջին համակարգային կայանի կառուցման համար դիմել է երկու տասնյակ ընկերություն

Հայաստանում արդյունաբերական մասշտաբի առաջին արևային համակարգային կայանի կառուցման համար ներդրողներ ներգրավելու համար հայտարարված միջազգային մրցույթին մասնակցելու նպատակով նախաորակավորման հայտ է ներկայացրել 20 ընկերություն և կոնսորցիում։  

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության լրատվական ծառայությունը հայտնում է, որ կայանի կառուցման նախաորակավորման փուլին մասնակցելու համար դիմել են ընկերություններ Չինաստանից,  Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Իսպանիայից, Հարավային Կորեայից, Իրանից և այլ երկրներից։

Ներկայացված հայտերի ուսումնասիրությունից հետո նախաորակավորման փուլն անցած ընկերությունների միջև կհայտարարվի սակագնային մրցույթ։ Նախապատվությունը կտրվի այն մասնակցին, որը կներկայացնի ամենացածր և մրցունակ սակագինը։ Մրցութային գործընթացը կավարտվի հաջորդ տարվա սկզբին և կմեկնարկի կայանի կառուցումը։

«Ակնկալվում է, որ արդեն 2018թ. վերջին Հայաստանը կունենա 55 մեգավատ հզորությամբ առաջին արևային համակարգային կայանը»,-ասել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխանախարար Հայկ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրի համաձայն, Հայաստանի վեց տեղանքներում նախատեսվում է մինչև 110 մեգավատ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանների կառուցում։ Առաջին փուլում ընտրվել է Գեղարքունիքի մարզի Մասրիկի տեղանքը, որտեղ կկառուցվի 55 մեգավատ հզորությամբ կայան։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter