HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տոնաշենի զորամասում իրականացվեց «Մենք ուժեղ ենք, երբ միասին ենք» ծրագիրը

Նյութի աղբյուրը՝ Ապառաժ

Հունիսի 27-ին Հայ Օգնության Միության Հայաստանի Շրջանային Վարչությունն իրականացրեց «Մենք ուժեղ ենք, երբ միասին ենք» ծրագիրը՝ Արցախի Տոնաշենի զորամասում(Եղնիկներ):

ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային Վարչության ֆինանսավորմամբ Վահե 1 և Վահե 2 պահակապետերում բացվեցին ցուցանակ-հուշատախտակներ՝ ի հիշատակ զոհված ազատամարտիկ, ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային Վարչության Բժշկական հանձնախմբի անդամ Վահե Բաղդասարյանի:

«Անցյալ տարի, երբ մենք այստեղ եկանք և ժայռի վրա տեսանք «Վահե 1» և «Վահե 2» գրվածքները, մեր սրտում ցավ առաջացավ, քանի որ Վահե Բաղդասարյանն, ապրելով ընդամենը 21 տարի, նվիրվեց հայ ժողովրդին, Արցախյան ազատամարտին և իր մեծ ներդրումն ունեցավ մեր ժողովրդի ազատագրման գործում: Մենք իրավունք չունենք մոռանալու, որ մեր կողքին կային լուռ, անխոս հերոսներ, որոնց միգուցե մենք չենք տեսել և չենք ճանաչել, սակայն չենք կարող մոռանալ: Վահեն միշտ մեզ հետ է, նրա ժպիտը, նրա գործերն ապրում են մեր մեջ»,- նշեց ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային Վարչության ատենապետուհի Դիանա Հովսեփյանը՝ շնորհակալություն հայտնելով նվիրատուներին:

Միջոցառումը մեկնարկեց լուսանկարիչ, ազատամարտիկ Հակոբ Պողոսյանի «25 տարի անց» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսով, որտեղ ներկայացված էին «Եղնիկների» 1990-ականների և մերօրյա հերոսների լուսանկարները:

Իրենց հայրենասիրական և ազգագրական երգերի կատարումներով զինվորներին մեծ ոգևորություն պարգևեցին Մկրտիչ Մկրտչյանի և «Մենք ենք մեր սարերը» համույթը:

Միջոցառմանը ներկա էին Վահե Բաղդասարյանի ընտանիքի անդամները, զինակից ընկերները, հուշակոթողի ճարտարապետն ու դարբինը և այլ հյուրեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter