HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

ՍԱՊԾ-ն ուսումնասիրում է ջրերի վերաբերյալ «Հետք»-ի հրապարակումը

Երեկ մենք հոդված էինք հրապարակել, որտեղ ներկայացրել էինք մանկական և շշալցված ջրերի լաբորատոր փորաքննության արդյունքները, ըստ որի՝ ներկայացված 6 նմուշներից միայն 2-ն էին համապատասխանել պահանջված նորմերին։

Ավելին՝ նմուշներից երկուսում եղել է ՄԱՖԱՄ-ի անթույլատրելի քանակ, իսկ մեկում՝ պսևդոմոնաս աէրոգինոզա մանրէ:

Այսօր Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը «Հետք»-ին հայտնեց, որ իրենք «ուսումնասիրում են հրապարակված տեղեկությունը» և այժմ ոչինչ ասել չեն կարող։ Այն հարցին, թե հրապարակման մեջ ինչն է ուսումնասիրության առարկա, և արդյոք բավարար չէ ներկայացված լաբորատոր փորձաքննության արձանագրությունը, Ն․ Առաքելյանը պատասխանեց, որ պետք է ուսումնասիրեն բոլոր ասպեկտներով, քանի որ հրապարակումը ծավալուն էր։

«Ուսումնասիրվում է հոդվածի տեղեկությունը,- ասաց Ն․Առաքելյանը։- Ես չեմ մասնավորեցնում, ինչի՞ եք ուզում, որ ես մասնավորեցնեմ։ Ընդհանրապես՝ հրապարակումն ինքը և իր մեջ ընդգրկված տեղեկատվությունը։ Դուք ծավալուն բաներ եք ներկայացրել, դա էնպես չի, որ կես վայրկյանում ասենք»։

Այն նկատառմանը, որ որպես փաստական հիմք և ուսումնասիրության առարկա հոդվածում ներկայացված է միայն լաբորատոր փորձաքննության արձանագրությունը, Ն․ Առաքելյանը պատասխանեց, որ քանի դեռ չեն ուսումնասիրել, հետագա քայլերի մասին ոչինչ ասել չեն կարող։ Դրանց մասին կտեղեկացնեն առաջիկայում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter