HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը խոշոր չափերի հասնող թմրամիջոցի խմբաքանակ է հայտնաբերել (տեսանյութ)

Հունիսի 28-ին, ժամը 11-ի սահմաներում, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության ծառայողները, մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցներ ներմուծելու, արտահանելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով Երևանի Ամիրյան փողողոցի թիվ 27 հասցեի մոտից բերման են ենթարկվել ԻԻՀ քաղաքացիներ՝ 1987 թ. ծնված Մոհամմադ Ռ.-ին և 1976 թ. ծնված Մոհսեն Շ.-ին: Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Մոհամմադ Ռ.-ի մոտ գտնվող պլաստմասե տարայի միջից հայտնաբերվեցին գետնանուշներին նմանվող ընդեղեն, որոնց հատիկների մեջ առանձին-առանձին թաքցված էին մոտ 1355 գ կշռով մուգ շագանակագույն «ափիոն» տեսակի թմրամիջոցին նմանվող յուրահատուկ հոտով զանգված:

Ըստ վերջինիս բանավոր հայտարարության՝ ընդեղենները պետք է Հայաստանից փոստային ծառայության միջոցով ուղարկեր Կանադա՝ ոմն Հոսսեին Ա.-ի ուղղորդմամբ:

Ձեռնարկվում են միջոցառումներ Հոսսեին Ա.-ի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստված նյութերը և հայտնաբերված զանգվածն ուղարկվել են նախաքննական մարմին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter