HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

National Instruments-ի հետ քննարկվել են համագործակցության ուղղությունները

Տնտեսական և ներդրումների նախարարությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության վաճառքի և մարքեթինգի գծով ավագ փոխնախագահ Ֆրենսիս Գրիֆիթսը, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Հնդկաստանի և Աֆրիկայի երկրներում «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության վաճառքի և մարքեթինգի գծով փոխնախագահ Ռոբերտ Մորթոնը և «Նեյշնլ Ինսթրումենթս ԷյԷմի» տնօրեն Արամ Սալաթյանը: Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

«ՀՀ կառավարությունը «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության հետ ունի համագործակցության հաջող փորձ։ Կարող եմ մատնանշել ընկերության հետ համատեղ Հայաստանի ազգային ճարտարագիտական համալսարանում հիմնված և ներկայումս հաջողությամբ գործող Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաների /ANEL/ ծրագրին, որը կարևոր նշանակություն ունի Հայաստանումմ ճարտարագիտության ոլորտի զարգացման գործում»,- նշել է Տնտեսական և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը։

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ ինովացիոն ոլորտի զարգացումն ու թվայնացումը կարևոր նախադրյալ են Հայաստանի տնտեսության զարգացման համար «Այս տեսանկյունից մեծապես կարևորվում է տնտեսության տարբեր ճյուղերում ինովացիոն տեխնոլոգիաների լայն կիրառումը։ Միջազգային և տեղական փորձագետների ներգրավմամբ արդեն իսկ մեկնարկել են Հայաստանու տեխնոլոգիական ոլորտի զարգացման նոր ռազմավարության և ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքները, և այս համատեքստում շատ կարևոր է նաև «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության հետ համագործակցությունը»,- ասել է Տարասյանը: Նշվել է, որ ներկայումս իրականացվում են Ջրվեժում ինժեներական քաղաքի հիմնման աշխատանքները, և նշված ծրագրում ևս կառավարությունը կարևորում է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության հետ փոխշահավետ համագործակցությունը:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են  «Նեյշնլ Ինսթրումենթս»  ընկերության հետ շարունակական համագործակցությանը, մասնավորապես, քննարկվել Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաների /ANEL/ հենքի վրա համատեղ նոր ծրագրերի իրականացման և կրթական ոլորտում առկա համագործակցության ընդլայնման հնարավորությունը:

«Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության ներկայացուցիչներն իրենց հերթին կարևորել են կառավարության հետ շարունակական համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել քննարկելու համատեղ նոր նախաձեռնություններ, ինչպես նաև իրենց մասնակցությունն ունենալու վերոնշյալ ծրագրերին:

Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ կատարած շրջայցի ընթացքում տպավորված են ծրագրի հաջող իրականացմամբ և տեխնոլոգիական ոլորտի հայ ուսանողների ու մասնագետների բարձր պատրաստվածությամբ, ինչը կարևոր նախադրյալ է ճարտարագիտության ոլորտի զարգացման համար:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter