HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ աշխատակազմում սկսվել է գրավոր քննարկման ընթացակարգ

Ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժ կիրառելու և քաղաքացիներին բերման ենթարկելու տեղեկությունների հիման վրա 2017 թվականի հունիսի 28-ին Պաշտպանի աշխատակազմի ներակայացուցիչներն այցելել են Ավան և Նոր Նորք վարչական շրջաններիընդհանուր իրավասության դատարան և Ոստիկանության Նոր Նորքի բաժին: Այս մասին տեղեկացնում է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։

Այցի ընթացքում տեղեկություններ են ստացվել Ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացունբերման ենթարկելիս անհամաչափ ուժ կիրառելու, բերման ենթարկելու պատճառները, իրավունքները և պարտականությունները նրան չհայտնելու վերաբերյալ: Փաստաբան Լուսինե Սահակյանի կողմից տեղեկություն է ներկայացվել այն մասին, որ  Ոստիկանության ծառայողը հարվածել է իրեն:

Ստացված տեղեկությունների հիման վրա Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ:

Գրություններ են հասցեագրվել գլխավոր դատախազություն և ոստիկանություն՝համապատասխանաբար Քրեական դատավարության օրենսգրքով ու ոստիկանության կարգապահական կանոնագրքով սահմանված կարգով վարույթներ նախաձեռնելու և պարզաբանումներ ստանալու հարցերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter