HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական Ծրագրեր ընկերությունը ներառվել է Եվրոպայի ՏՏ մատակարարման շղթայի առաջատար ընկերությունների ցանկում

2017թ. հունիսին Channelnomics լրատվամիջոցը հրապարակել է  «Ծանոթություն Եվրոպայի առաջատար ընկերություններին. Եվրոպայի մատակարարման շղթայի ամենակարևոր խաղացողների ուղեցույցը» հաշվետվությունը: Հաշվետվությունում ներառված է նաև Հայկական Ծրագրեր ընկերությունը:

Channelnomics-ը առաջատար լրատվական կայք է, որը զբաղվում ՏՏ մատակարարման շղթայի (արտադրողներ, վերավաճառողներ, հավելյալ արժեք վերավաճառողներ – VARs, կառավարվող ծառայություն մատուցողներ - MSPs, համակարգերն ինտեգրողներ) մասին լրատվությամբ և վերլուծություններով:

Հաշվետվության ներածության մեջ մասնավորապես ասվում է`

«Այս նախագծի նպատակը ողջ Եվրոպայի առաքման շղթայում ամենակարևոր կազմակերպությունները  սահմանել և քարտեզագրելն է: Այստեղ ներկայացված են ընդհանուրը 825 կազմակերպություններ:

Մեթոդաբանությունը.

«Առաջատար ընկերությունների ցանկը կազմելիս մենք հաշվի ենք առել մի շարք գործոններ: Իհարկե, չափն ու մասշտաբը դեր խաղացել են  և առաջին 200-ի մեջ հայտնվածներից մի մասը ողջ աշխարհում ներկայացված հայտնի անուններ են: Բայց սա, իհարկե, միակ բանը չէ, որը մենք հաշվի ենք առել: Շատ կազմակերպություններ ներառվել են խոշոր արտադրողներից տեխնիկական սերտիֆիկացման ակնառու և անհամեմատելի մակարդակի շնորհիվ: Ուրիշները գլխավորում են շուկաները, որտեղ իրենք գործում են, օրգանական աճի կամ միավորման և ձեռքբերման (M&A) ցուցանիշներով: Որոշները նոր և զարգացող տեխնոլոգիաների ոլորտներում առաջիններց և ամենաարագ առաջ ընթացողներից են: Ուրիշները, համեմատաբար փոքր էկոհամակարգի առանցքային բաղադրիչներ են:

Մենք չենք ցանկանում պնդել, թե մեր հետազոտության արդյունքներն ըստ էության սուբյեկտիվ չեն: Սա չի հավակնում լինել Եվրոպայի ամենամեծ վերավաճառողների, համակարգերն ինտեգրողների և կառավարվող ծառայություն մատուցողների եզրափակիչ վերլուծություն ու գնահատական: Սա այն կազմակերպությունների լայնածավալ պատկերն է, որոնք, մեր կարծիքով, այս պահին սահմանում են Եվրոպայի մատակարարման շղթան, կամ կանեն մոտակա տարիներին»:

Հաշվետվությունում Հայաստանից ներկայացված է միայն Հայկական Ծրագրերը ընկերությունը: Համեմատելի տնտեսությամբ երկրներից ներառված է` Վրաստանից Cisco ընկերության ներկայացուցիչը, իսկ Ադրբեջանից և Մոլդովայից որևէ կազմակերպություն ներառված չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter