HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Տարոն-Ավիան» թռավ Մոսկվա

Գյումրիում բազավորվող ավիափոխադրող «Տարոն-Ավիան» այսօր իրականացրել է Գյումրի-Մոսկվա առաջին կանոնավոր չվերթը: Հիշեցնենք, որ ընկերությունն ապրիլի վերջերից թռչում է դեպի Կրասնոդար, Դոնի Ռոստով, Սամարա:

Մհեր Մկրտչյանի անունը կրող EK-73797 համարով օդանավը, որը շահագործում է նաեւ մյուս ռուսական քաղաքաների չվերթները, այսօր առավոտյան «Շիրակ» օդանավակայանից ուղղություն է վերցրել դեպի «Դոմոդեդովո», որտեղ վայրէջք է կատարել 2 ժամ 40 րոպե անց՝ Մոսկվայի ժամանակով 13:10-ին: Վերադարձը նախատեսված է 15:35-ին (Մոսկվայի ժամանակով):

«Տարոն-Ավիան» դեպի Մոսկվա կթռչի ամեն ուրբաթ, սակայն հուլիսի 23-ից նախատեսվում են թռիչքներ նաեւ կիրակի օրերին: Այս պահին սա միակ հայկական ավիաընկերությունն է, որը մեկնում է Մոսկվա:   

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter