HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Սևանա լճից 100 մլն մ³ ավել ջուր բաց թողնելու օրինագիծը առաջին ընթերցմամբ ընդունվեց

Ազգային ժողովը 77 կողմ, 3 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը։ 

Օրինագծին դեմ քվեարկեց «ԵԼՔ» խմբակցության երեք պատգամավոր։

Հիշեցնենք, որ այս նախագծով առաջարկվում է Սևանա լճից տարեկան ավելի շատ ջուր բաց թողնել։ Նախկին 170 մլն մ³ չափաքանակի փոխարեն առաջարկվում է բաց թողնել մինչև 270 մլն մ³ ջուր։ Որպես գլխավոր հիմնավորում՝ նշվում է այն հանգամանքը, որ ջրամբարներում ջուրը բավարար չէ, արդեն օգտագործվել է նախատեսված 170 մլն մ³-ից 58.5 մլն մ³-ը, իսկ պոմպակայաններով ջրարտադրությունը կգոյացնի 1.2 մլդ դրամ էլեկտրաէներգիայի ծախս։

Հավելենք, որ այսօրվա տվյալներով Սևանա լճից արդեն բաց է թողնվել 96 մլն մ³ ջուր։

Մեկնաբանություններ (3)

անհավատ հայ
(((Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրեր ....))) Չէ մի չէ ,,կոմունիզմի լուսավոր ապագա՜,, Այս Ճռճռան, կեղծ բարեպաշտական բառերի փոխարեն պարզապես պետք է գրվեր՝ ,,ջոջո - մոջոների կալվածքները փրկելու համար Սեւանի ջուրը (խմելու!) թափում ենք,,: Դրա համար էլ Արփայի թունելը տասնյակ տարի ,,ռեմոնտի,, է կանգնած, ջրամբարներն էլ չեն լցվում: Գյուղացիների վրա էլ էժան սպեկուլյացիա է արվում, քանի որ նրանց արտադրած խաղողն ու բադրջանը ,,ջրի գին,, են ունենում ու վախտին չեն էլ մթերվում: ՁԵԶ ԱՆՀՆԱՐ Է ՀԱՎԱՏԱԼ, ՊԱՐՈՆԱՅՔ:
ՁԵԶ ԱՆՀՆԱՐ Է ՀԱՎԱՏԱԼ, ՊԱՐՈՆԱՅՔ:
Հայաստանում գոնե Աստուծո տված ջուրն ինչու՞ էժան կամ անվճար չէ: Պարզ հարց է: Բայց ներքևից վերև և վերևից ներքև թափթփված ու անկազմակերպ, դատարկախոս հավաքականություն ենք՝ մեկս մյուսին արժանի: Իսկ քարե դարի մեր համակարգի մասին էլ չխոսեմ: Այո, ՁԵԶ ԱՆՀՆԱՐ Է ՀԱՎԱՏԱԼ ՊԱՐՈՆԱՅՔ:
Կարպիս
Բոլոր գետերից, որոնք Անցախից դեպի Կասպից ծով են հոսում, ջրերը դարձնեն դեպի Հայաստան: Այս նաեվ, հնարավոր ճնշման միջոց է մեր թշնամու դեմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter