HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակառակորդը հարավային ուղղությամբ կիրառել է ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ

Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը տարբեր տրամաչափի ականանետերից:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ժամը 20:20-ի սահմաններում հարավային ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ:

 Հարկ է նշել, որ նախորդ տարվա ապրիլյան սրացումներից հետո սա առաջին դեպքն է, երբ ադրբեջանական զինուժը կիրառում է նման զինատեսակ:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը միջազգային համապատասխան կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրում կատարվածի հանդեպ և ադրբեջանական կողմին նախազգուշացնում, որ պատասխանը լինելու է անհամարժեք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter