HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԲ-ն տեսագրություն է ներկայացնում երեկվա կրակային հարձակումից և պատասխան գործողություններից

Քիչ առաջ Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը ներկայացրել է տեսագրություն հուլիսի 4-ին ադրբեջանական զինուժի կրակային հարձակումների և պատասխան գործողութունների մասին։ 

Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է հակառակորդի կողմից TR-107 համազարկային հրթիռային կայանքից իրականացվող կրակային խոցման տեսագրությունից հատվածներ` ուշադրություն հրավիրելով էկրանին ֆիքսված ժամանակացույցին:

«Հայկական կողմը պատասխան կրակ է բացել ժամը 20:31-ին, այսինքն՝ հակառակորդի կողմից մինչ այդ մի քանի անգամ ձեռնարկված կրակային հարձակումից հետո միայն:



Ներկայացվող ձայնագրությունում առկա հակառակորդի խոսակցությունները վկայում են, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողություններն իրականացվել են ադրբեջանական կրակակետի ուղղությամբ: Վերջինս, սովորության համաձայն, այն տեղակայում է բնակելի վայրերում՝ կենդանի վահան դարձնելով խաղաղ բնակչությանը»,- հայտնում է Արցախի ՊՆ-ն:


Մեկնաբանություններ (2)

1 - ին
Ինչ կեցցէ մեցցէ՜, արդեն իսկ թուրքական լաչառությունն ու վայնասունը գցել են: Հարկավոր է քաղաքակիրթ ձեւով ցավակցել ու կուլտուրական բացատրել, որ ակամա է այդպես լինում, որովհետեւ Վիեննա, Սանկտ Պետերբուրգը .....եւ այլն
Նունիկ
կէցցէ՛ իմ քաջ յայ զինւորը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter