HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ծառայության ոլորտի բոլոր ենթատեսակաների ծավալներն աճել են

Ծառայությունների ոլորտը 2017թ. առաջին հինգ ամիսներին, նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ, 11 % աճ է գրանցել։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ծառայությունների ոլորտի ծավալը եղել է ավելի քան 524 միլիարդ դրամ։

Պաշտոնական տվյալներով՝ ոլորտում ծավալային աճ գրանցվել է բոլոր ենթակառուցվածքներում։ Իսկ ամենամեծ՝ մոտ 20 %-անոց աճ ունեցել է կացության և հանրային սննդի ոլորտը, որին ընդամենը 0,6 %-ով զիջել է ֆինանսական ապահովագրական գործունեության ոլորտը։

Այս երկու ոլորտներն այս տարվա հունվար-մայիսին ապահովել են ծառայությունների ոլորտի ընդհանուր ծավալի ամենամեծ մասը։

Առաջին տեղում ֆինանսական ապահովագրական ոլորտն է` ավելի քան 117 միլիարդ դրամով։

Ծառայությունների ոլորտի արձանագրած ամսական տվյալներով՝ ոլորտի համար ամենաակտիվը եղել է մայիսը, երբ, դրան նախորդող չորս ամիսների համեմատ, արձանագրվել է և՛ ծառայությունների ոլորտի ամենամեծ ծավալը և՛ ամենամեծ աճը՝ 15 %-ով։

Ընդհանրապես, ԱՎԾ տվյալներով, 2016-ի բոլոր ամիսներին, 2016-ի նույն ամիսների համեմատությամբ, ծառայությունների ոլորտը տոկոսային աճ է ունեցել։

Եթե ծառայությունների ոլորտի ամսական տվյալները առանձնացված ներկայացնենք գծապատկերով, կստացվի այսպիսի պատկեր.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter