HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի հավաքականը նահանջել է 5 հորիզոնական

ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հուլիս ամսվա ցուցակը: Հայաստանի ընտրանին 480 հաշվարկային միավորով զբաղեցնում է 73-րդ հորիզոնականը՝ նախորդ ամսվա համեմատ նահանջելով 5 հորիզոնական: 

Հիշեցնենք, որ հաշվետու ժամանակահատվածում մեր թիմը Երեւանում 5-0 հաշվով հաղթել է Սենթ Քիթս եւ Նեւիսի թիմին, իսկ Պոդգորիցայում 1-4 հաշվով պարտվել է Մոնտենեգրոյին: Փոխարենը միավորների հաշվարկից դուրս են մնացել 2013-ի հունիսին կայացած Հայաստան-Մալթա (0-1) եւ Դանիա-Հայաստան (0-4) հանդիպումները:

Համաշխարհային ցուցակում մեծ տեղաշարժեր են եղել: Կրկին առաջատար է դարձել աշխարհի չեմպիոն Գերմանիան, որը հուլիսի 2-ին տիրեց Կոնֆեդերացիաների գավաթին: Բրազիլիան մղվել է երկրորդ հորիզոնական, լավագույն եռյակը եզրափակում է Արգենտինան: 10-յակում են նաեւ Պորտուգալիան, Շվեյցարիան, Լեհաստանը, Չիլին, Կոլումբիան, Ֆրանսիան, Բելգիան: 

ԱԱ-2018-ի ընտրական 5-րդ խմբում Հայաստանի մրցակիցներից լավագույնը, ինչպես երեւում է, 6-րդ տեղում գտնվող Լեհաստանն է (նախորդ ամսվա համեմատ բարձրացել է 4 տեղ), որն իր պատմության մեջ երբեք այսքան բարձր հորիզոնական չի զբաղեցրել: Ռումինիան 42-րդն է (+4), Դանիան՝ 47-րդը (+4): Մոնտենեգրոն նահանջել է 2 հորիզոնական ու հիմա 54-րդն է, իսկ Ղազախստանը հետ է գնացել 6 տեղ ու 106-րդն է: 

Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն արդյունքն ունի Ուկրաինան (25), Ռուսաստանը 62-րդն է, Ուզբեկստանը՝ 65-րդը, Բելառուսը՝ 71-րդը: Մյուս թիմերը Հայաստանի ընտրանուց ավելի ցածր դիրքերում են:

Մեր հարեւաններից Իրանը 23-րդ տեղում է, Թուրքիան հայտնվել է 33-րդ հորիզոնականում, Ադրբեջանը 80-րդն է, իսկ Վրաստանը՝ 112-րդը:

Հաջորդ աղյուսակը կհրապարակվի օգոստոսի 10-ին: 

Լուսանկարը՝ Գագիկ Աղբալյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter