HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Սուրեն Կարայանը ԵԱՏՄ-ին անդամակցության միայն դրական կողմերն է առանձնացնում

Ըստ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության դրական արդյունքներից առաջինն առևտրաշրջանառության աճն է, երկրորդը՝ ներդրումային միջավայրի վրա դրական ազդեցությունը, երրորդը՝ էժան գնով էներգակիրների ներկրումը։

«Հայաստանի Հանրապետությունը երկու տարի Եվրասիական տնտեսական միությունում. առաջին արդյունքները» թեմայով այսօր տեղի ունեցած կլոր սեղան-քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում նախարար Կարայանը նշեց, որ ԵԱՏՄ-ին միանալուց հետո Հայաստանում ներդրումներ կատարողները գնահատում են, որ ներդրում են անում 180 միլիոնանոց շուկայում։ ԵԱՏՄ-ի անդամ հինգ երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի ու Ղրղզստանի բնակչության ընդհանուր թիվը գերազանցում է 180 միլիոնը։

«ԵԱՏՄ-ին ադամակցելու երկրորդ արդյունքը ներդրումային միջավայրի գրավչությունն է, ինչը նշանակում է, որ միանալով ԵԱՏՄ-ին` ներդրողները Հայաստանում ներդրումներ անելիս գնահատում են, որ ներդրումներ են անում 180 միլիոնանոց շուկայում։ Արդյունքն է այն ներդրումային ակտիվությունը, որը մենք ձեզ հետ միասին, ինչքան էլ որ չուզենանք, բայց տեսնում ենք, ներդրումային ծրագրեր ենք հաստատում Կառավարությունում և տալիս ենք արտոնություններ»,- նշեց Ս. Կարայանը։

Եվ որպես երրորդ առավելություն նախարարն առանձնացրեց ներկրվող էներգակիրների գնի նվազումը։ «Միանալով ԵԱՏՄ-ին՝ մենք կարողանում ենք էներգակիրներ ներմուծել ՀՀ առանց արտահանման մաքսատուրքերի, ինչը նշանակում է, որ մենք կարող ենք այդ ռեժիմում մնալ, և դրանց գինը չի բարձրանա ՀՀ-ում»,- ասաց նա։

Ս. Կարայանը նաև առանձնացրեց վարվող միգրացիոն քաղաքակությունը, որն, ըստ նրա, թույլ է տալիս ԵԱՏՄ արտահանել նաև ծառայութուններ։

«Իսկ ինչ վերաբերում է բացասականին, ես չեմ կարող առանձնացնել մեծ բացասական երևույթներ»,- հավելեց նախարարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter