HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Աշխատանք փնտրողների թիվն աճել է

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է աշխատուժի շուկայի հունվար-մայիսի ցուցանիշները: ԱՎԾ  տվյալներով՝ տարվա առաջին հինգ ամիսներից չորսի ընթացքում` հունվար-ապրիլին, աշխատանք փնտրողների թիվը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է։ 

Ըստ դրա՝ հունվար-մայիսին աշխատանք փնտրողների թիվը տատանվել է 93-96 հազարի սահմաններում։ Ամենաշատը աշխատանք են փնտրել փետրվարին։ Այդ ամսին պաշտոնական տվյալներով՝ աշխատանք է փնտրել 96 170 մարդ։

Առանձնացված տվյալները դիտարկելիս պարզ է դառնում, որ, նախորդ տարվա նույն ամիսների համեմատությամբ, աշխատանք փնտրողների թիվը աճել է հունվարին՝ 7%-ով, իսկ նվազել մայիսին՝ 2.5 %-ով։ 

Աշխատանք փնտրողների ավելի քան 60%-ը եղել են կանայք, մնացածը՝ տղամարդիկ։ Աշխատանք փնտրող կանանց թիվը տարվա հունվար-մարտ ամիսներին աճել է, իսկ ապրիլ-մայիսին՝ նվազել։ Հակառակ պատկերն է տղամարդկանց դեպքում։ ԱՎԾ վիճակագրությամբ՝ 2017-ի հունվար-մայիսին աշխատանք փնտրող տղամարդկանց թիվը նվազել է։

Մայիսին ոչ միայն քիչ է եղել աշխատանք փնտրողների թիվը, այլև, նախորդ տարվա համեմատ, այն նվազել է։ 

Մայիսի տվյալներով՝ կանանց պարագայում ամենից շատ աշխատանք են փնտրել 25-34 տարեկանները, իսկ տղամարդկանց պարագայում` 35-44 տարեկանները։ Երկու սեռերի դեպքում էլ ամենաքիչը աշխատանք են փնտրել 16-24 տարեկանները` հավասարապես 10%։

Մայիսին հանրապետությունում ամենաշատը աշխատանք են փնտրել Հայաստանի ամենաաղքատ մարզում՝ Շիրակում։ Այդ ամսվա ընթացքում այնտեղ աշխատանք է փնտրել 16 963 մարդ, իսկ ամենաքիչ աշխատանք փնտրողներն արձանագրվել են հանրապետության ամենաքիչ բնակիչ ունեցող մարզում՝ Վայոց ձորում։ Այնտեղ էլ այդ ամիս աշխատանք փնտրողների թիվը հասել է 2 089-ի։ 

Հանրապետության 11 մարզերից (ներառյալ Երևանը) հինգում՝ Արարատում, Արմավիրում, Կոտայքում, Շիրակում, Վայոց ձորում աշխատանք փնտրողների թիվը 2016-ի մայիսի համեմատությամբ աճել է։ 

Աշխատանք փնտրողների թիվը ամենաշատը նվազել է հանրապետության ամենաբարձր վարձատրվող մարզում՝ Սյունիքում։ Մայիսին այնտեղ աշխատանք է փնտրել 3 890 մարդ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter