HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդարադատության նախարարն ընդունել է ԵԱՏՄ դատարանի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական միության դատարանի նախագահ Ալեքսանդր Ֆեդորցովի գլխավորած պատվիրակությանը: Վերջինի կազմում են եղել ԵԱՏՄ դատարանի նախագահի տեղակալ Ժոլիմբետ Բայիշևը, դատավորներ Այժամալ Մուսուրատբեկովնան, Էռնա Հայրիյանը, Արմեն Թումանյանը, Դենիս Կոլոսը և Վեներա Սեյտիմովան:

Նախարարությունը տեղեկացնում է, որ Դավիթ Հարությունյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է ինտեգրացիոն գործընթացների իրավական ապահովումն ու այդ գործում բարձր գնահատել ԵԱՏՄ դատարանի դերակատարությունը:

Ալեքսանդր Ֆեդորցովն ու պատվիրակության անդամները ներկայացրել են ԵԱՏՄ դատարանի գործառույթներն ու վեճերի քննման ընթացակարգը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են արդարադատության ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների համագործակցության հնարավորություններն ու առաջնահերթությունները, ինչպես նաև անդրադարձել Միության անդամ-երկրներում ԵԱՏՄ և միջազգային այլ պայմանագրերի կիրառմանը վերաբերող մի շարք հարցերի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter