HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

ՍԱՊԾ-ն դիտարկում է սկսել իրանական խուրմաներ ներմուծողի մոտ

Օրերս «Հետք»-ը հոդված էր հրապարակել իրանական «ՍԱԼԵՀ» խուրմաների մասին, որոնք իրացման ցանցում հայնվել էին՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի մի շարք կետերի կոպիտ խախտումով: 

Մասնավորապես՝ օրիգինալ և հայերեն մակնշման մեջ տարբերվում էին ապրանքի պահպանման պայմանները, և սառնարանի փոխարեն, ապրանքը վաճառվում էր սովորական վաճառափեղկի վրա բարձր ջերմաստիճանում: Վնասված էր նաև ապրանքի արտաքին փաթեթը, թերի էր նաև օրիգինալ մակնշումը:

Որպես ԵԱՏՄ տարածքում վաճառվող ապրանք՝ չուներ EAC նշան և չէր համապատասխանում ՄՄ ՏԿ 022/2011՝ «Պարենային ապրանքներն իրենց պիտակավորման մասով» տեխնիկական կանոնակարգի ներկայացրած պահանջներին:

Այսօր Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը «Հետք»-ին հայտնեց, որ խուրման ներմուծող ընկերությունում դիտարկում է սկսվել. «Խուրմաների վերաբերյալ ձեր հրապարակման հիման վրա դիտարկում է բացվել ներմուծողների մոտ՝ մակնշման անհամապատասխանությունները պարզելու նպատակով, մնացած մանրամասները՝ դիտարկման արդյունքից հետո կամփոփենք, և ամբողջական պատկերը կներակայացվի»:,- ասաց նա:

Ինչ վերաբերում է իրացման ցանցին, որ վաճառքի է հանել մակնշման խախտումներով ապրանք՝ չպահպանելով սննդամթերքի պահպանման պայմանները, Ն. Առաքելյանը նշեց, որ դա արդեն իրենց ուսումնասիրության հաջորդ քայլն է, քանի որ խնդրի շղթան սկսվում է ներմուծողի մոտից:

Թե ինչ խախտումներ կհայտնաբերվեն, և ինչ քայլեր կձեռնարկվեն, ՍԱՊԾ -ն կտեղեկացնի իրականացրած դիտարկման ավարտից հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter