HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Ալթունյանն ընդունել է Սանոֆիի պատվիրակությանը

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է  ֆրանսիական Սանոֆի կազմակերպության պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում է նախարության մամուլի ծառայությունը:

Վրաստանում և Հայաստանում Սանոֆի-Ավենտիս խմբի ներկայացուցչության ղեկավար Էդուարդ Կասյանը, կազմակերպության կողմից արտադրվող պատվաստանյութերի մենեջեր Իրակլի Թոդրիան և Սանոֆի-Ավենտիս խմբի տարածաշրջանային մենեջեր Վասիլի Ստեփանյանը նախարարին տեղակատվություն են տրամադրել ճանաչված ֆիրմայի կողմից արտադրվող դեղերի և պատվաստանյութերի մասին։  Քննարկվել են դրանց  ուղղակի արտադրողից ձեռք բերման հնարավորությունները, ինչպես նաև համագործակցության հետագա զարգացման ուղղությունները։  

Նշենք, որ «Առողջապահության ֆրանսիական օրեր Հայաստանում» միջոցառմանը մասնակցող ֆրանսիական այս կազմակերպության հետ նախարարությունը դեռ 2014 թվականից համագործակցում է հոգեկան առողջության ոլորտում։

2014թ. փետրվարի 17-ին ՀՀ առողջապահության նախարարության, Սոցիալական հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի և «Սանոֆի» ընկերության միջև ստորագրվել է հոգեկան առողջության ոլորտում համագործակցության մասին հուշագիր, որի  ժամկետը երկարաձգվել է 2016 թ. դեկտեմբերին: Ֆրանսիայի հետ համագործակցության շրջանակում բարելավվում է հոգեբուժական ծառայությունների որակը` այն մոտեցնելով եվրոպական չափանիշներին, վերապատրաստվում են հայ մասնագետները:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter