HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հայաստանը 4,2 անգամ ավելի մարդասիրական օգնություն է ստացել

2017-ի հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանը ստացել է 4,2 անգամ ավելի մարդասիրական օգնություն։ 

2017-ի առաջին հինգ ամիսներին Հայաստան է ներմուծվել 749 տոննա մարդասիրական օգնություն։ Դրա արժեքը կազմել է ավելի քան 36 մլրդ դրամ կամ 76 մլն դոլար։ 

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2017-ի հունվար-մայիսին Հայաստան ներմուծված մարդասիրական օգնության ծավալները՝ համաձայն Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տվյալների։ 

Ստացված օգնության 90% -ը եղել է քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք, ապա 1-2%-ով օգնության ցուցանիշը կիսում են մանածագործական իրերը, մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները, սարքերը և ապարատները, պատրաստի սննդի արտադրանքը, տարբեր արդյունաբերական ապրանքները։ 

Եթե ամփոփենք ստացված օգնությունը ըստ ապրանքատեսակների, կստացվի այսպիսի տոկոսային ցուցանիշ. 

2016-ի հունվար-մայիսին Հայաստան ներմուծվել է 1129 տոննա մարդասիրական օգնություն 8,7 մլրդ դրամ արժեքով, իսկ 2017-ի նույն ամիսներին, թեև այդ օգնության ծավալը եղել է 749 տոննա, բայց դրա արժեքն ավելի քան 4,2 անգամ մեծ է եղել՝ կազմելով 36 մլրդ դրամ։ 

Շվեյցարիան Հայաստանին ամենաշատ մարդասիրական օգնություն տված երկիրն է: 

Եթե 2016-ի հունվար-մայիսին Հայաստանը 3,1 տոննա մարդասիրական օգնություն էր ստացել ԱՊՀ երկրներից, մասնավորապես՝ Ուկրաինայից, ապա այս տարվա առաջին հինգ ամիսներին ԱՊՀ-ից մարդասիրական օգնություն չի ուղարկվել։ 

Ինչպես նշեցինք, ամենաշատ մարդասիրական օգնություն ուղարկվել է Շվեյցարիայից, չնայած այն նախորդ տարվա նույն  ամիսների համեմատությամբ 3,6%-ով նվազել է։ Շվեյցարիային հաջորդում են Միացյալ Նահանգները, Չինաստանը, Գերմանիան։ Սրանք այն երկրներն են, որոնց ուղարկած մարդասիրական օգնության ծավալը  գերազանցում է հազար տոննան։ 

Գծապատկերում ներկայացված են այն հինգ երկրների ցուցանիշները, որոնք Հայաստան են ուղարկել առավել մեծ ծավալով մարդասիրական օգնություն։

Այդ ամիսներին մի քանի անգամ աճել է Գերմանիայից, Ֆրանսիայից, Չինաստանից եկած մարդասիրական օգնության ծավալը։ Փոխարենը զգալիորեն նվազել են Նիդերլանդներից, Բելգիայից, Իտալիայից, Ճապոնիայից ստացված մարդասիրական օգնության ծավալները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter