HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Գործազուրկ տղամարդկանց թիվն աճել է, կանանց թիվը՝ նվազել

Պաշտոնական տվյալներով` Հայաստանի Հանրապետությունում գրանցված է 78-80 հազար գործազուրկ։ 

2017-ի հունվար-մայիսի տվյալներով՝ ամենաշատ թվով գործազուրկներ գրանցվել են փետրվար ամսին։ Այդ ամսին նաև ամենաշատն են աշխատանք փնտրել։ 

Եթե գործազուրկների 2017-ի հունվար-մայիսի տվյալները համեմատենք 2016-ի նույն ամիսների հետ, կստացվի՝ հունվար-փետրվարին գործազուրկների թիվը 2-3 %-ով աճել է, իսկ մարտ-մայիսին` 1-2 %-ով նվազել։ 

Գծապատկերում գործազուրկների տվյալներն են` ըստ ամիսների. 

Գործազուրկների մեծամասնությունը կանայք են` 50 հազար։ Եթե այդ ամիսներին աշխատանք փնտրող կանանց թիվն աճել էր, տղամարդկանց թիվը` նվազել, այստեղ այլ պատկեր է։ 

Գործազուրկ կանանց թիվը հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, նվազել է, մինչդեռ այդ ամիսներին աճել է գործազուրկ տղամարդկանց թիվը։ Օրինակ՝ հունվարին, 2016-ի հունվարի համեմատ, 13%-ով աճել է գործազուրկ տղամարդկանց թիվը։

Մայիսին հանրապետությունում գրանցվել է 78 180 գործազուրկ, որից 13 910-ը` Շիրակի մարզում։ Այս ցուցանիշը, նախորդ տարվա մայիսի համեմատությամբ, աճել է 1,3 %-ով։ Հաջորդիվ գործազուրկների թվով աչքի է ընկել ամենաշատ բնակչություն ունեցող քաղաքը՝ Երևանը։ Մայիսին մայրաքաղաքում որպես գործազուրկ գրանցված է եղել 11 859 մարդ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter