HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծրագիրը չվերականգնելով՝ «Ոսկե ծիրան»-ը կանաչ լույս է վառում գրաքննության դիմաց. մասնագետները դատապարտում են

Հայաստանից և այլ երկրներից տարբեր ոլորտների բազմաթիվ մասնագետներ միացել են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում տեղի ունեցած գրաքննության դատապարտմանը։ Բացի այդ, նույն հայտարարության հիման վրա ստորագրահավաք է սկսվել նաև change.org հարթակում։ 
«Հայցում ենք Ձեր ներողամտությունը և հայտնում, որ «Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգայինկինոփառատոնի «ՀԱՅԵՐ.ՀԱՅԱՑՔ ՆԵՐՍԻՑ ԵՎ ԴՐՍԻՑ» արտամրցութային ծրագիրը ամբողջությամբ չիկայանալու»: (Սա «Ոսկե ծիրան»-ի նամակն է' ուղղված ծրագրում ընդգրկված ֆիլմաարտադրողներին)։

Այս նամակը չէր լինի, եթե Հայաստանում մարդիկ և կառույցները, որոնք կոչված են կինոյի շահը պաշտպանելու, կինոարտադրությունը զարգացնելու, չահաբեկվեին ու չընկրկեին ինչ-որ սակավաթիվ անհայտ մարդկանց պահանջների առջև ու ենթարկվելով նրանց քմահաճույքին՝ փառատոնից չհանեին մի ամբողջ ծրագիր։

Մենք դատապարտում ենք թե՛ Կինեմատոգրաֆիստների միությանը, որը հանդգնել է «Լսիր ինձ. չպատմված պատմություններ ատելությունից անդին» և «Ծիրանի այգիներ» ֆիլմերում արծարծվող թեմայի պատճառով գրաքննել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հատուկ ծրագիրը, թե՛ «Ոսկե ծիրան»-ին, որը 37 կինոգործիչներին երկտողանոց, առանց բացատրության նամակ գրելու փոխարեն, պետք է բոլոր ջանքերը ներդներ, որպեսզի ծագիրն այլ վայր տեղափոխեր։

Ծրագիրը փառատոնից հանելով՝ «Ոսկե ծիրանը» միայն կանաչ լույս է վառում Հայաստանում գրաքննության դիմաց, իր այդ քայլով միայն հաստատում է, որ Հայաստանում յուրաքանչյուր ֆիլմի նկատմամբ կարող է այսպիսի կամայական վերաբերմունք լինել։ Ի վերջո, հայերը շատ լավ գիտեն գրաքննության հետևանքները թե՛ Խորհրդային միության, թե՛ երիտթուրքական, թե՛ Օսմանյան կայսրության հայերի դեմ գրաքննության պատմությունները նկատի ունենալով։

«Ոսկե ծիրան»-ը անպայման պետք է վերականգնի ծրագրի բոլոր ֆիլմերի ցուցադրությունները, ինչ ձևաչափով էլ որ լինի։ Հակառակ դեպքում, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը պետք է ընդունի, որ գրաքննությունը լեգիտմացնող է և իր մեջ փոփոխություններ կատարի: Հանրայնություն վայելող կինոկառույցը չպետք է վտանգի ու խոչընդոտի Հայաստանի կինոարտադրության զարգացումը։

«Ոսկե ծիրա՛ն», ներողություն հայցելու փոխարեն պաշտպանի՛ր ընտրածդ ֆիլմերը, վերականգնի՛ր ծրագրում բոլոր ֆիլմերի ցուցադրությունները մեկ այլ վայրում ու դատապարտի՛ր Կինեմատոգրաֆիստների միության այդ քայլը։ Միայն ծրագրի վերականգնումը կարող է փրկել փառատոնի նախկին բարի համբավը։

Շահանե Բեքարյան, կինոռեժիսոր
Գագիկ Ղազարէ, կինոռեժիսոր
Գևորգ Կաաս, կինոռեժիսոր
Լիանա Սմբատյան, կինոռեժիսոր
Իննա Սահկյան, կինոռեժիսոր
Արփի Բալյան, կինոռեժիսոր
Սուրեն Ստեփանյան, լրագրող, կինոռեժիսոր
Սոնա Մագարյան, կինոգործիչ
Սեդա Գրիգորյան, լրագրող, կինոարտադրող
Շագա Յուզբաշյան, կինոգետ
Սարգիս Հովսեփյան, գրող, սցենարիստ
Վահան Իշխանյան, վավերագրող, գրող
Դավիթ Ավետիսյան, օպերատոր
Հայկ Մարտիրոսյան, ձայնային օպերատոր
Վիոլետ Գրիգորյան, գրող
Բյուրակն Իշխանյան, գիտնական
Աննա Մուրադյան, լրագրող
Անդրանիկ Աթոյան, ծրագրավորող
Մարինե Պետրոսյան, գրող
Նվարդ Մարգարյան, իրավապաշտպան
Եվա Աբրահամյան, ճարտարապետ
Ռուզաննա Ասլիկյան, սոցիալական աշխատող
Միկա Արթյան, բժիշկ
Ծովինար Չիլինգարյան, գրող
Աստղիկ Ասլանյան, իրավաբան
Տիգրան Ալեքսանյան, գրող, ճանապարհորդ
Նաիրի Հախվերդի, թարգմանիչ
Հովհաննես Մադոյան, իրավապաշտպան
Լիլիթ Մարտիրոսյան, իրավապաշտպան
Հասմիկ Թանգյան, արվեստագետ
Էլվիրա Մելիքսեթյան, իրավապաշտպան
Սոնե Բաղդասարյան, արվեստագետ
Ֆլորենս Լաու, արվեստագետ
Հովհաննես Իշխանյան, լրագրող
Գայլ Խանդիկյան, ԼԳԲՏ ակտիվիստ
Էդուարդ Դանիելյան, իրավապաշտպան
Հրաչյա Արմենակյան, արվեստագետ
Արաքս Սեխփոսյան, արվեստագետ
Մարինա Ադամյան, քաղաքագետ
Կարապետ Մկրտչյան, գիտնական
Ասյա Խալաթյան, հնագետ
Արթուր Ավթանդիլյան, միջազգայնագետ
Հայկ Տիրատուրյան, ծրագրերի ղեկավար
Կարեն Հովհաննիսյան, գիտնական
Գևորգ Գևորգյան, փրկարար
Ռիմա Սարդարյան, ԼԳԲՏ ակտիվիստ
Արփի Մանուսյան, սոցիոլոգ
Մարինե Մարգարյան, իրավաբան
Հովսեփ Խուրշուդյան, քաղաքական գործիչ
Թագուհի Ղազարյան, գրող
Օկեան Անտոնյան, արվեստագետ
Սյուզաննա Սիրադեղյան, ազգագրագետ
Տիգրան Ավինյան, Երևանի ավագանու անդամ՝ «Ելք» դաշինքից
Նարեկ Բաբայան, Երևանի ավագանու անդամ՝ «Ելք» դաշինքից
Անի Յանց, նկարիչ
Անի Մեջլումյան, լրագրող
Էմանուելա Ավագյան, լեզվաբան
Իրինա Պողոսյան, սբոսաշրջության մասնագետ
Կամո Դավթյան, ԼԳԲՏ ակտիվիստ
Կարինե Դավթյան, իրավաբան
Անահիտ Սիմոնյան, իրավապաշտպան
Ռոմիկ Դանիալ, շուկայագետ
Աննա Բարսեղյան, արվեստագետ
Ռաֆայել Իշանյան, երաժիշտ, իրավաբան
Սոֆյա Դանիելյան, արվեստագետ
Հասմիկ Սիմոնյան, գրող
Լաուրա Պողոսյան, հոգեբան
Մել Դալուզյան, ծանրամարտիկ
Սարգիս Խանդանյան, մարդաբան
Վարդան Բամբարձումյան, բժիշկ
Հասմիկ Պետրոսյան, իրավաբան
Արքմենիկ Նիկողոսյան, գրականագետ
Գեմաֆին Գասպարյան, գրող
Զառա Հովհաննիսյան, իրավապաշտպան
Լուսինե Ղազարյան, իրավաբան
Միսաք Խոստիկյան, ճարտարապետ
Քրիստիան Բատիկեան, գրող
Լիլիթ Բլեյան, երգչուհի
Արթուր Մեսրոպյան, թարգմանիչ
Մամիկոն Հովսեփյան, իրավապաշտպան
Արմեն Աղաջանով, ԼԳԲՏ ակտիվիստ
Ռոբերտ Կարապետյան, ԼԳԲՏ ակտիվիստ
Էդուարդ Մարտիրոսյան, ԼԳԲՏ ակտիվիստ
Գոռ Չալյան, գիտնական
Լիլիթ Ավետիսյան, գիտնական
Ջորջ Քեհյան, իրավապաշտպան
Սարգիս Դավթյան, թարգմանիչ
Սևակ Մնացականյան, ծրագրավորող
Սոֆի Մայտեսյան, լեզվաբան
Մհեր Հակոբյան, Անկախ կյանքի եվրոպական ցանցի կամավոր
Ռազմիկ Ամիրխանյան, ճարտարապետ-դիզայներ
Արշակ Թովմասյան, գործարար
Սառա Անդրեասյան, գրականագետ
Ծովինար Մարտիրոսյան, ուսանող
Նարե Արշակյան, դիզայներ
Արսեն Օհանյան, IT անվտանգության մասնագետ
Հայկ Պետրոսյան, դերասան
Մկրտիչ Մաթևոսյան, հրատարակիչ
Արամ Ամիրբեկյան, թարգմանիչ
Հասմիկ Հակոբյան, թարգմանիչ
Արայիկ Բեյբության, թարգմանիչ
Արմո Սաֆարյան, տնտեսագետ
Գոհար Վարդևանյան, տնտեսագետ
Սիաննա Մովսիսյան, հոգեբան
Մարիամ Սարգսյան
Հեղինե Բաբայան
Մարիամ Չաքարյան

Մեկնաբանություններ (1)

Robert Davidian
It's horrible that the powerful Golden Apricot Film Festival is allowing backwards-thinking homophobia to drive it to go so far as to cancel an entire program of the festival - disappointing talented filmmakers and audiences who the festival previously promised to proudly screen the films! This is short-sighted because it now puts a shameful blemish on this festival as being cowardly and homophobic.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter