HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կողաշրջված ավտոբուսի տուժածներից երկուսի առողջական վիճակը միջին ծանրության է, մեկինը՝ ծայրահեղ ծանր

Ինչպես հայտնել էինք՝ ժամը 13:55-ին Ստավրոպոլի երկրամասի Նեվիննոմինսկ քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։

Հայկական պետհամարանիշերով, Երևան-Անապա երթուղով ընթացող, միկրոավտոբուսը շրջվել է։

Միկրոավտոբուսում եղել է Հայաստանի 7 քաղաքացի, որոնցից 3-ը տուժել են՝ տեղափոխվելով Նևինոմինսկ քաղաքի հիվանդանոց։

Ինչպես մանրամասնեցին առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հոսպիտալացված երեք տուժածից երկուսի առողջական վիճակը միջին ծանրության է, մեկինը՝ ծայրահեղ ծանր։ Տուժածների մոտ ախտորոշվել են բազմակի կոտրվածքներ, այժմ հետազոտությունների են ենթարկվում։ Տուժածներից երկուսը տղամարդ են, մեկը՝ կին։  Այս պահին նախարարությունը տեղեկատվություն չունի, թե ծայրահեղ ծանր առողջական վիճակում հոսպիտալացված ուղևորի կյանքին վտանգ սպառնում է, թե ոչ։

Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Սիմոնյանը «Հետք»-ին հայտնեց, որ միկրոավտոբուսը ոչ կանոնավոր ուղևորափոխադրում է իրականացրել։ Ընդգծեց, որ ըստ կարգի, կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելու համար այն պետք է ունենար 17 նստատեղ, այս դեպքում` յոթն է։ Խոսնակի կարծիքով՝ միկրոավտոբուսը կա´մ մասնավոր այց կատարելիս է եղել դեպի Անապա, կա´մ էլ որպես տաքսի տեղափոխելիս է եղել ուղևորներին։

Մեկ ամսվա ընթացքում սա առաջին անգամը չէ, որ Ռուսաստանի Դաշնություն ընթացող միկրոավտոբուսները վթարի են ենթարկվում կամ կողաշրջվում։

Հունիսի 25-ին Վրաստանի Մառնեուլի - Թբիլիսի ավտոճանապարհին վթարվել էր ուղևորափոխադրում իրականացնող հայկական ավտոբուսը։

Հունիսի 18-ին էլ Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում իրար էին բախվել «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և «Իվեկո» մակնիշի միկրոավտոբուսը, որը Երևանից ուղևորվում էր Նիժնի Նովգորոդ։ Պատահարի հետևանքով տուժել էր 9 հոգի,իսկ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 56-ամյա Նասիրով Օթարը զոհվել էր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter