HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Ծիրանի բերքահավաքն Այգեզարդ գյուղում

Արարատյան դաշտի այգիներում ակտիվ բերքահավաք է: Լյուդվիգ Ջաբրայանի ծիրանանոցը Արարատի մարզի Այգեզարդ գյուղում է: Ֆոտոշարքում բերքահավաքի պրոցեսն է՝ ծիրանը ծառերից հավաքելուց մինչև արկղերում տեղավորելը:

Ծիրանի բերքահավաքին մասնակցում են միջինը 10 հոգի՝ տղամարդիկ ծառերից դույլերով հավաքում են ծիրանը, կանայք՝ ներքևում տեսակավորում և տեղավորում  «Armenia» մակնշումով արկղերի մեջ: Այս այգու ծիրանի մեծ մասը արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն: Աշխատանքը սեզոնային է. բերքահավաքի մասնակիցները վարձատրվում են միջինը 5000 դրամով: Աշխատողները հիմնականում Այգեզարդից, մոտակա գյուղերից, երբեմն էլ Արտաշատ քաղաքից են:

Լյուդվիգն ասում է, որ այս գործում ամենակարևորն աշխատասիրությունն է, այգեգործությունը մշտական ուշադրություն է պահանջում, տարվա ընթացքում պետք է այգին մշակես, որ բերքդ լավը լինի: «Հողին չես կարա խաբես, որ խաբես, վերջում դու կխաբնվես»,- ասում է Լյուդվիգը:

Բացի ծիրանանոցից Լյուդվիգը խաղողի այգիներ էլ է ունեցել, բայց այս տարի դրանք քանդել է, քանի որ, իր խոսքերով, խաղողը տնտեսապես ձեռնտու չէ, որոշ տեղերում կգ-ի գինն 200 դրամից իջել է մինչև 70 դրամ, այն էլ դեռ հարց է, կվճարեն, թե՝ չէ:

Լյուդվիգ Ջաբրայանը թոռան՝ Անիի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter