HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

2018-ից կլինի 2000 դրամանոց, նոր տեսքով թղթադրամներ, չի թողարկվի 100 000 դրամը

2018 թվականին՝ դրամի ներդրման 25-ամյակին ընդառաջ, կլինեն նոր՝ 3-րդ սերնդի դրամներ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Մասնավորապես՝ շրջանառության մեջ կդրվեն նոր տեսքով 1000, 5000, 10 000, 20 000, 50 000 դրամանոցներ։ Այս դրամների վրա կլինեն այլ պատկերներ՝

Բացի այդ, բանկը որոշել է ներդնել նոր՝ 2000 դրամանոց թղթադրամ՝

միջազգային փորձի ուսումնասիրության, ֆինանսական կազմակերպությունների և գործարար շրջանակների առաջարկությունների արդյունքում։

Իսկ 100.000 դրամանոցը չի թողարկվի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում մեծացել է անկանխիկ վճարումների ծավալը։

Շրջանառվող երկրորդ սերնդի թղթադրամները ոչ թե միանգամից դուրս կգան շրջանառությունից, այլ աստիճանաբար իրենց տեղը կզիջեն նորերին։ Երկրորդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս կգան միայն այն ժամանակ, երբ դրամաշրջանառության ամբողջ շղթայում կներդրվեն 3-րդ սերնդի թղթադրամները, և դրանք կունենան դրամաշրջանառության համար ոչ պիտանի ֆիզիկական մաշվածություն:

Կենտրոնական բանկի հաղորդմամբ՝ նոր թղթադրամներն ունենալու են պաշտպանվածության բարձր հատկանիշներ, լինելու են ավելի երկարակյաց ու դիմացկուն, ինչը, ըստ կենտրոնական բանկի, էական կրճատելու է դրամաշրջանառության ծախսերը։

Նոր սերնդի թղթադրամների նոր տեսքը որոշել է կենտրոնական բանկի գեղարվեստական խորհուրդը։ Այն աշխատանքային հանդիպումներ է ունեցել Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների, մտավորականների հետ, հաշվի առել բանկի այցելուների կենտրոն ներկայացրած քաղաքացիների առաջարկները։

Նոր թղթադրամների էսքիզների որոշման նպատակով կենտրոնական բանկը հայտարարելու է բաց մրցույթ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter