HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեծ Այրումի մանկապարտեզում երեխաները գոռում էին. «Էլի հաց տվեք»

Արդեն երեք տարի է՝  Լոռու մարզի փախստականներով բնակեցված Մեծ Այրում համայնքում «Հայգազկոմշին» ՍՊԸ-ի կողմից կատարվում են գազաֆիկացման աշխատանքներ, որի համար, ըստ գյուղապետ Սաշիկ Առուշանյանի, կատարվել է 65 մլն դրամի ներդրում: Դրանից 59 միլիոն դրամը Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի` IFAD-ի ներդրունային գումարներն են, իսկ 6 միլիոնը պետք է ներդրվեր գյուղապետարանի կողմից: 

«2009 թվականին սկսվել է 29 մլն դրամ ներդրումով գյուղի գազաֆիկացումը, որը չենք ավարտել»,- «Հետքին» ասաց Սաշիկ Առուշանյանը:  

Գազի խողովակները Ճոճկան գյուղից դեպի Ախթալա քաղաք անցնում են Մեծ և Փոքր Այրում գյուղերով: Թվում է, թե առանձնապես չսփռված գյուղի գազաֆիկացման համար  29 մլն դրամը կարող էր բավարարել` գյուղի կենտրոնով անցնող գազի խողովակներից այրումցինիներին բնական գազով ապահովելու համար, սակայն, ըստ գյուղապետի, գումարը չի բավարարել:  

«2010-ին մենք նորից ծրագիր ներկայացրինք և IFAD կազմակերպության ծրագրով նորից շահեցինք 30 մլն դրամ»,- մանրամասնեց գյուղապետը: Սակայն այս գումարը եւս գազաֆիկացման խնդիրը չի լուծել. «Համայնքի ներդրումային 6 մլն դրամից 3,5 միլիոնը մենք համայնքի բյուջեից տվել ենք, իսկ մնացած 2,5 մլն դրամը չենք կարողանում տալ: Դրա համար էլ մնացել ենք սենց. գազը գյուղումն ա, բայց տներում չկա»: 

Սաշիկ Առուշանյանը նշում է, որ այդ 2,5 միլիոն դրամը պարտք են «Հայգազկոմշին»  ՍՊԸ-ին՝ «շինարարին` տնօրեն Մաքսիմ Միսակյանին»: Եվ եթե պարտքը վճարվի, «շինարարն արդեն ակտերը հանձնում է», ինչից հետո արդեն կսկսվի տների`  դիմումների համաձայն գծագրումը: Սակայն, ըստ գյուղապետի, պարտքը վճարելու ելք առայժմ չի նշմարվում: 

Մեծ Այրումում 290 տնտեսություն կա: Գյուղացիներն իրենց բնակարանները շարունակում են տաքացնել գյուղին հարող անտառի հաշվին: 

Համայնքի 2011թ.-ի բյուջեի եկամուտների ծախսերն անավարտ են թողել նաեւ մեկ այլ խնդիր: Գյուղի մանկապարտեզը գործարկվել է այս տարվա հուլիսի 11-ին, սակայն դեռևս շենքի լուսավորության խմդիրը լուծված չէ: Երեխաների ննջասենյակը, խաղասենյակը և ճաշարանը տեղավորված է նույն սենյակում և ջեռուցվում է փայտե վառարանով:  

Գյուղապետն ասաց, որ մանկապարտեզի պահպանության համար համայնքի բյուջեից յուրաքանչյուր ամիս հատկացվում է 261 հազար դրամ, իսկ հատկացումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 1,5 մլն դրամ: Իսկ 2012 թ. բյուջեով գյուղապետը մանկապարտեզի պահպանության ծախսերը նախատեսել է 3 մլն 144 հազար դրամ:  

Մանկապարտեզի տնօրեն Կամո Ղարագոզյանն էլ ասաց, որ համայնքի բյուջեի հատկացրած գումարներով երեխաների սննդի ծախսերը չեն հոգում: Համայնքի փողերը նախատեսված են միայն մանկապարտեզի 5 աշխատակիցների աշխատավարձի և սոցվճարների համար: Մոտ 10 երեխայով մեկ խմբանոց մանկապարտեզում համայնքի բյուջեի միջոցներով աշխատավարձ են ստանում մանկապարտեզի տնօրենը (ամսական 64 հազար դրամ), 2 դաստիարակը, հավաքարարը և պահակը: Երկու դաստիարակները մեկ շաբաթյա գրաֆիկով միմյանց փոխարինում են մանկապարտեզի խոհարարի եւ դաստիարակի հաստիքներում: 

«Երեխաների սնվելու հարցը մենք լուծում ենք ծնողների ամսական վճարաէծ 3 հազար դրամով»,- ասաց մանկապարտեզի տնօրեն Կամո Ղարագոզյանը:   

Երեկ մանկապարտեզի ճաշացուցակով նախատեսված էր, որ կեսօրին երեխաներին պետք է տրվեր առանց մսի ապուր, թթվասեր և հաց: Թթվասեր երեխաներին այդպես էլ չմատուցվեց, իսկ բաժանված հացի կտորն այնքան փոքր էր, որ երեխաները գոռում էին. «Էլի հաց տվեք»: 

Մանկապարտեզի տնօրեն Ղարագոզյանը «Հետքին» ասաց, թե հացը քիչ են գնում, որպեսզի չհնանա, ավելի կոնկրետ՝ «չքարթուանա»: 

Մեկնաբանություններ (5)

Ծնող
Այդ մակնապարտեզում շատ ավելի մեծ խնդիր կա, քան հացինն է, և 15 երեխաներից 5-ն են գալիս, որովհետև դաստիարակներից մեկը, լինելով աղանդավոր և ունենալով խեղված հոգեկերտվածք, չափազանց կոպիտ է վերաբերվում երեխաների հետ: Հացի խնդիրը լուծվող է, իսկ սա...?
Հայ
Հարգելի տիկին Փարեմուզյան եկեք հարցին նայենք մեկ այլ տեսանկյունից. ինչ բարեփոխումներ են կատարվել նախակրթարանում և ինչպիսի աշխատանքներ են տարվում նախակրթարանը դարձնելու ստանդարտներին համապատասխան: Կան բազմաթիվ խնդիրներ և բոլորը միանգամից լուծել հնարավոր չէ: Միթե միայն վատն եք տեսնում և Ձեր ֆոտոխցիկը նկարեց հենց այն պահին, երբ երեխաներն արդեն կերել էին հացը: Ինչպես կարելի է մի բկլիկ երեխայի բացականչությունից ենթադրություն անել և այն էլ քիչ է հրապարակայնորեն հայտարարել , թե երեխաները քաղցած են մնում: Իսկ ինչպես կարող եք մեզ համոզել, որ երեխայի չհագենալուց հետո երեխային նորից հաց չի տրվել: Երիտասարդին ճանաչում ենք և տեղյակ ենք նրա գործունեության մասին: Ողջունում ենք, որ երիտասարդ լինելով կարողանում է խելացի և պատշաճ կերպով կատարել իր առջև դրված բոլոր խնդիրները:
alaverdi
esel em shat cavum ,vor duq irern cheq kochum irenc anunov.nax dud cheq spasel minchev erexaneri chashi avart@,ev erexanern irenc hasaneliq ttvaser@ stacel en.inch verabervum e hacin,apa duq shat sxal eq...........cer trvac hodvac@ chi hamapatasxanum irakanin.asem avelin. vor duq angam hamaynqi xekavari anun@ chisht chgiteq,inch mnac mnacacin.......................ay cez shat ban
Alaverdi
Barev dzez . Asem , vor` Kamo Gharagozyany sirvats ev hargvats mard e te hamaynqum, te aynteghic durs. Nran chanachum enq, vorpes hianali mankavarzh, vorn andznvirabar ashkhatum e, ev porcum e hnaravorutyan sahmannerum anel anhnariny... ev zhoghovrdi mi mets ambokh karogh e hastatel khosqers, vor Kamon` . Aynpes, vor hargeliners, mi porcek varkabekel mi mardu` ov ir aprats tarineri yntacqum ir metsahogutyan, aznvutyan ev chisht dastiarakutyan shnorhiv mets harganq ev pativ e vastakel.
mahmouzian
this guy is a liar like the rest of them.he doest buy lot of bread not to go stale ........he just put the money in his poket or he buy ori to get drunk. this guy.is a big fat liar.li ke all of them. i bet anything you want on what i say. thank you.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter