HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երազում եմ, որ իմ ընկերները հետ գան, էստեղ աշխատանք լինի»,-ասում է ակներցի Ադամը

Դիանա ՂազարյանԼարիսա ՓարեմուզյանՍարո Բաղդասարյան

Ակներցի Ադամ Սիմոնյանը երազում է, որ մի օր ընկերներն ու հարազատները վերադառնան հայրենի գյուղ։ 

«Երազում եմ, որ իմ ընկերները հետ գան, էստեղ աշխատանք լինի, նորից զարգանա։ Ես երազում եմ ստեղ ապրեմ։ Իմ` Երևանի աշխատած բոլոր գումարները, ստեղի տան վրա են ծախսվում, որպեսզի ես ստեղ մնամ»,-ասում է Ադամը։ 

Չնայած Ադամն աշխատում է Երևանում, բայց ազատ շաբաթ-կիրակի օրերին գալիս է Ալավերդու Ակներ գյուղական թաղամաս՝ հորն ու մորն այցելության։ Ժամանակի ընթացքում էլ նորոգում է հայրական տունը՝ հույսով, որ մի օր վերադառնալու է։ 

Ադամը Ակների զարգացման իր ծրագիրն ունի։ Որպես տնտեսագետ գիտի` ինչպես զարգացնել գյուղը։ Անգամ դիմել է կառավարություն և գյուղատնտեսության նախարարություն, ներկայացրել գյուղի զարգացման առաջարկներ։ 

Ասում է՝ գյուղը ոռոգման ջրով ապահովելու դեպքում գյուղացու եկամուտը կավելանա ամենաքիչը տասն անգամ, ակներցիները կզբաղվեն գյուղատնտեսությամբ, չեն լքի գյուղը։ Առաջարկում է գյուղում հատապտուղներից պահածոների արտադրության գործարան կառուցել։ Նրա կարծիքով՝ ակներցու համար այն կապահովի աշխատատեղ, գյուղի հողերը կմշակվեն, գյուղացիները  իրենց առավել ապահով կզգան։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter