HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սասնա Ծռերի» գործով նիստը սկսվեց «Արա՛մ, ծնունդդ շնորհավոր» վանկարկումներով

Ամալյա Մարգարյան

«Սասնա ծռերի» 18 անդամների գործով նիստը սկսվեց «Արա՛մ, ծնունդդ շնորհավոր» վանկարկումներով: Այսօր Արամ Մանուկյանի ծննդյան օրն է:

Նիստերի դահլիճ բերվեցին ամբաստանյալներ Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, մյուս ամբաստանյալների նկատմամբ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը վեցժամյա սանկցիա էր կիրառել:

Այսօրվա նիստը սկսելուց հետո  փաստաբան  Լուսինե Սահակյանը ցանկացավ միջնորդություն ներկայացնել, սակայն դատավորը թույլ չտվեց, իսկ Լուսինե Սահակյանի խոսքը շարունակելուց հետո դատավորը դիմեց փաստաբանին և ասաց. «Ամբաստանյա́լ Լուսինե, Սահակյան, եթե էսպես շարունակեք, դատարանը ձեր նկատմամբ խափանման միջոցը փոխելու որոշում կկայացնի»:

Դատավորը նիստը ընդմիջեց և խոսքը ուղղեց՝  նշելով, որ խորհրդակցական սենյակ է գնում՝ փաստաբանի վարքագծի վերաբերյալ որոշում կայացնելու համար:

Սասնա ծռերի աջակիցներն Արամ Մանուկյանի ծննդյան օրը շնորհավորելու համար պաստառ էին պարզել:

Մեկնաբանություններ (1)

Րաֆֆի
Գոնէ ճիխտ գրեն - ԾՆՈՒՆԴԴ, ոչ թէ ԾՆՈւՆԴԴ, ԾՈՒՌ, ոչ թէ ԾՈւՌ, եւ այլն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter