HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

20 միլիոն դրամ՝ հեռախոսային սարքերի և ցանցի համար

Գրասենյակային գույք ձեռք բերելու նպատակով արդարադատության նախարարությանը կհատկացվի ավելի քան 20 միլիոն դրամ։ Գումարը կտրամադրվի կառավարության պահուստային ֆոնդից։

Գործադիրը հաստատեց նախագիծը՝ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի առաջակով։

Այդ գումարով նախարարությունը ձեռք կբերի հեռախոսային սարքեր, հեռախոսային ցանց և տվյալների մշակման սարքեր։

Ինչպես ասվում է նախագծում՝ նախարարության աշխատակազմի գործող հեռախոսակապը անալոգային հեռախոսակապ է։ Նախարարության փոխանցմամբ՝ այն ավելի ցածր դասի կապի տեսակ է, որակապես ու ֆունկցիոնալ հնարավորություններով այն զիջում է թվային հեռախոսակապին:

Գործող հեռախոսակապի փոխարինումը նախարարությանը թույլ կտա ապահովել առանձնացված ստորաբաժանումների միջև անվճար հեռախոսակապ, տեսազանգի, կոնֆերենս զանգի, զանգի ձայնագրման հնարավորություն այլ կառույցների հետ համակցման դեպքում անվճար հեռախոսակապ, որը էականորեն կիջեցնի նախարարության ամսական հեռախոսավարձը։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter