HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

86 միլիոն դրամ՝ «Նաիրիտ գործարան»-ի սարքավորումների անվտանգ պահպանության համար

Կառավարությունը այսօրվա նիստում՝ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի առաջարկով, որոշեց «Նաիրիտ գործարան»-ի տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում և սարքավորումներում առկա  քիմիական նյութերի և սարքավորումների անվտանգ պահպանության իրականացմանն աջակցելու նպատակով  նախարարությանը տրամադրել ավելի քան  86 միլիոն դրամ։ Գումարը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից։

Ինչպես ասվում է  գործադիր բերված որոշման նախագծում՝ նախարարության և «Նաիրիտ գործարան»-ի միջև 2016 թվականի նոյեմբերի 28-ին կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր։

Այդ գումարից 76 միլիոն դրամը կհատկացվի որպես  գործարանի համապատասխան սարքավորումների անվտանգության ապահովումն իրականացնող աշխատակիցների  չորս ամիսների աշխատավարձ և պահպանման ծախսեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter