86 միլիոն դրամ՝ «Նաիրիտ գործարան»-ի սարքավորումների անվտանգ պահպանության համար
Կառավարությունը այսօրվա նիստում՝ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի առաջարկով, որոշեց «Նաիրիտ գործարան»-ի տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում և սարքավորումներում առկա քիմիական նյութերի և սարքավորումների անվտանգ պահպանության իրականացմանն աջակցելու նպատակով նախարարությանը տրամադրել ավելի քան 86 միլիոն դրամ։ Գումարը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից։
Ինչպես ասվում է գործադիր բերված որոշման նախագծում՝ նախարարության և «Նաիրիտ գործարան»-ի միջև 2016 թվականի նոյեմբերի 28-ին կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր։
Այդ գումարից 76 միլիոն դրամը կհատկացվի որպես գործարանի համապատասխան սարքավորումների անվտանգության ապահովումն իրականացնող աշխատակիցների չորս ամիսների աշխատավարձ և պահպանման ծախսեր։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել