HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հայաստանցիներն ու մոլդովացիները երկու երկրներ կայցելեն առանց մուտքի արտոնագրի

Կառավարությունը վավերացրեց 2016 թվականի նոյեմբերի 16-ին Երևանում ստորագրված Հայաստանի և Մոլդովայի կառավարությունների միջև քաղաքացիների` առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագիրը:

Համաձայնագրով երկու երկրների քաղաքացիները այդ երկրներ կայցելեն առանց մուտքի արտոնագրի։

Նրանք կարող են առանց մուտքի արտոնագրի` ճամփորդական փաստաթղթերի հիման վրա, մուտք գործել, դուրս գալ, տարանցիկ տեղաշարժվել կամ գտնվել մյուս կողմի պետության տարածքում անընդմեջ կամ մի քանի այցելությամբ՝ 6 ամսվա ընթացքում, 90 օրը չգերազանցող ժամկետով։

Նախագծով՝ մի կողմի պետության տարածք մուտք գործելու պահին մյուս կողմի պետության քաղաքացին պետք է ունենա ոչ պակաս, քան 3 ամիս ժամկետով վավերական ճամփորդական փաստաթուղթ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter