HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Սևանի ակվա»-ն և «Սևանի իշխան»-ը իշխանի պաշարների վերականգնման համար հողամասեր ստացան

«Սևանի ակվա» և «Սևանի իշխան» ընկերությունները առանց մրցույթի կառուցապատման իրավունքով Գեղարքունիքի մարզում հողամասեր ստացան։

Կառավարությունը այսօրվա նիստում հաստատեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի ներկայացրած որոշման նախագիծը:

Մասնավորապես՝ «Սևանի իշխան»-ը հողամաս ստացավ Կարճաղբյուր գյուղում, պետական սեփականություն հանդիսացող «Սևան» ազգային պարկի տնտեսական գոտու տարածքում։

Ինչպես ասվում է նախագծում՝ ընկերությունը  առանց մրցույթի, 3 տարի ժամկետով 21,8 հեկտար հողամասը ստանում է Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով։

Այդ ծրագրով, նախարարության փոխանցմամբ՝ կստեղծվի մանրաձկների բացթողման և վայրի պոպուլիացիայի ձևավորման մասնագիտացված կենտրոն (բազա), որտեղ հնարավոր կլինի վերահսկել պաշարների վերականգնման բոլոր փուլերը, սկսած մանրաձկան բացթողումից մինչև մայրական վտառի վերադարձ և մանրաձկան վերարտադրություն։

Իսկ «Սևան ակվա»-ն  25 տարի ժամկետով 1.9466 հեկտար հողամաս ստացավ՝ Լճափ գյուղում։ Ընկերությանը կրկին հողամասը տրամադրվեց՝  իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի իրականացման նպատակով։

Հավելենք, որ Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ 2014 թվականին ստեղծվել է «Սևանի իշխան» ընկերությունը, իսկ 2015-ին՝  «Սևան ակվա»-ն։

«Սևանի իշխան»-ն իրականացնում է մանրաձկան և ձկան վերամշակման գործարանների շինարարությունը և շահագործումը, իսկ «Սևան ակվա»-ն Սևանա լճում տնտեսությունների հիմնման և շահագործման աշխատանքներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter