Գաբրիել Գյոզալյանը կազատվի Արագածոտնի մարզպետի պաշտոնից
Գաբրիել Գյոզալյանը, իր դիմումի համաձայն, կազատվի Արագածոտնի մարզպետի պաշտոնից։
Կառավարությունը այսօրվա նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի առաջարկով հաստատեց Գյոզալյանի՝ մարզպետի պաշտոնից ազատման նախագիծը։
Գյոզալյանը Արագածոտնի մարզպետի պաշտոնը ստանձնել էր 2016-ի մարտի 3-ին՝ կրկին կառավարության որոշմամբ։
Իսկ մեկ այլ որոշմամբ` մարզպետ կնշանակվի Աշոտ Սիմոնյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել