HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Պարտապանի միակ բնակարանի իրացման նվազագույն գումարը 4 900 000 դրամն է

Կառավարությունը այսօրվա նիստում որոշեց՝ պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումար սահմանել 4 900 000  դրամ:

Գումարը սահմանվել է՝ հաշվի առնելով անձի կենսական պայմանների ապահովման համար անհրաժեշտ նվազագույն 40 մ քառակուսի ստանդրատն ու մայիս ամսվա բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1մ քառակուսի մակերեսի շուկայական միջինացված գինը, որը կազվել է 121 822 դրամ:

Ինչպես ասվում է նախագծում՝  պարտապանի բնակարանը կամ դրա բաժինը, որը պարտապանի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր, և որի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է այդ 4 900 000 դրամից բռնագանձման ենթակա չի լինի:

«Նախագծի ընդունման արդյունքում կերաշխավորվի սոցիալական տեսանկյունից կարևորվող քաղաքացիների միակ բնակարանը պահպանելու հնարավորությունը և նրանց զերծ կպահի անօթևանության մեջ հայտնվելու սպառնալիքից»,-ասվում է դրանում։

Քաղաքաշինության նախարարի հրամանով սահմանված ստանդարտով՝ անձի կենսական պայմանների նվազագույն ապահովման համար անհրաժեշտ է, ինչպես վերևում նշեցինք, 40 մ քառակուսի տարածք՝ ընդհանուր սենյակ (18մ2), ննջարան (8մ2), խոհանոց (8մ2) և սանհանգույց (6մ2

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter