HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Սասնա ծռերի» անդամ Սերգեյ Կյուրեղյանը դատարան տեղափոխվելու ժամանակ գլխին վնասվածք է ստացել

«Սասնա ծռերի» 18 անդամների գործով դատական նիստը վերսկսվելուց հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյանը դատարան  տեղափոխվելու ընթացքում գլխին վնասվածք է ստացել :

«Մեքենայից իջեցնելու և շենք  մտնելու ժամանակ դիպել է մեքենայի երկաթե ամրակի ծայրին և ստացել  վնասվածք»,- այս էր գրված ուղեկցող գումարտակի արձանագրության մեջ, որը դատավորն ընթերցեց: Սերգեյ Կյուրեղյանը նիստի դահլիճ բարձրացվեց և պնդեց, որ որևէ մեկն իր նկատմամբ բռնություն չի գործադրել: Դատավորը նշեց, որ դեպքի առիթով հետաքննություն է կատարվելու՝ պարզելու հանգամանքները:

Մինչև նիստը վերսկսելը Թաթուլ Թամրազյանի պաշտպան Մոնիկա Մարգարյանին դատական կարգադրիչները թույլ չէին տալիս երկրորդ անգամ  մտնել  նիստերի դահլիճ: Պատճառը թղթապանակի զննության ընթացքում մետաղաորսիչից հնչող ձայներն էին: Փաստաբանը պնդում էր, որ թղթապանակի մեջ որևէ արգելված իր չկա: Նա ասում էր, որ առաջին անգամ անարգել մտել է նիստերի դահլիճ: Փաստաբան Լուսինե Սահակյանը Մոնիկա Մարգարյանի պայուսակից հանեց գրիչ և մաստակ, որոնք մետաղորսիչով անցակցնելու ժամակ ձայներ արձակեցին:

Ձայներ էին արձակում նաև թղթապանակի ծայրերի մետաղյա ամրակները: Կարգադրիչները համոզվելուց հետո, որ փաստաբանի թղթապանակում չկա որևէ արգելված իր թույլատրեցին մտնել նիստերի դահլիճ:

Իսկ նիստը սկսելուց հետո Արայիկ Հակոբյանի և Մարտիրոս Հակոբյանի պաշտպան Լուսինե Սահակյանը  նորից փորձեց միջնորդություն ներկայացնել, սակայն դատավորը  թույլ չտվեց և նորից գնաց խորհրդակցական սենյակ՝ փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառելու համար որոշում կայացնելու: Նիստն անորոշ ժամանակով ընդմիջվեց:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter