HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հագվեցի ֆերմերի` «կես կովով» սկսած տնտեսությունը

Դիանա ՂազարյանԼարիսա ՓարեմուզյանՍարո Բաղդասարյան

«Ամեն ինչ սկսվեց կես կովից»,-ծիծաղով ասում է հագվեցի ֆերմեր Ռոբերտ Ղազարյանը։

«Կես կով» ասելով՝ Ռոբերտը նկատի ունի մի նիհար կով։ Այդ «կես կովով» սկսած տնտեսությունում ֆերմերն այսօր ունի 30 կթու կով ու խոզ, ոչխարներ, այծեր, ձի։ 

Տնտեսությունը Լոռու մարզի Հագվի գյուղում է՝ մարզկենտրոնից 47, իսկ մայրաքաղաքից՝ 175 կմ հեռավորության վրա։ Խոշոր տնտեսություններով աչքի չընկնող գյուղում Ռոբերտի ֆերման ամենաակտիվն է։ Մեր այցելության ժամանակ տնտեսությունում տրակտորներն աշխատում էին, օգնող գյուղացիները` տեղափոխում տուկերը, տան անդամները կերակրում էին անասուններին, ոմանք էլ` պանրի մշակման գործով զբաղվում։ 

Բացի կաթի արտադրությունից, Ռոբերտը նաև Լոռվա չանախ պանիր է արտադրում, անասունի միս վաճառում։ 

Տնտեսությունը վարում են ընտանիքի անդամներով՝ Ռոբերտի հայրը, մայրը, կինը, որդին, երբեմն էլ, գյուղ գալով, օգնում են Երևանում սովորող ուսանող դուստրերը։ Պանիրը հիմնականում Ռոբերտի մայրն է պատրաստում՝ Սվետլաննա Ղազարյանը։ Նրան օգնում է հարսը: «Ամեն ինչ հեշտ է, եթե ընտանիքով, իրար օգնելով ես անում»,-ասում է տիկին Սվետլաննան։ 

Ամռան ամիսներին ընտանեկան տնտեսությունը ամսական մոտ 20 տոննա կաթ, 2-2,5 տոննա պանիր է արտադրում։ 

Ֆերմեր Ռոբերտ Ղազարյանը չի դժգոհում աշխատելուց, պետությունից, կողակիցներից։ Չի մտահոգվում, որ որևէ մեկից աջակցություն չի ստանում։ Գոհ է, որ չեն էլ խանգարում: «Մի քանի տեղերից վարկ են առաջարկել, որը մեզ ձեռնտու չի»,-ասում է ֆերմերը: Խոսելով պետական աջակցության մասին` նշում է. «Ես չեմ դժգոհում ո՛չ պետությունից, ո՛չ կողքի մարդկանցից»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter