HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ՍԱՊԾ-ն հրաժարվում է պարզաբանումներ տալ

Երեկ նյութ էինք հրապարակել «Գոգավան» սահմանային հսկիչ կետի արդեն նախկին պետ Նարեկ Մանթաշյանի մասին։ Նարեկը հուլիսի 12-ին տեղեկացել էր, որ ազատվել է պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն, սակայն, իր խոսքով, չէր կարող ազատման դիմում ներկայացնել, քանի որ հիվանդ էր թոքաբորբով  և գտնվում էր Ստեփանավանում։ 

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը «Հետք»-ին միայն պարզաբանեց, որ Մանթաշյանը պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն։

Սակայն Հարությունյանը հրաժարվեց պարզաբանում ներկայացնել` Նարեկ Մանթաշյանը եկել, Երևանում գտնվող ծառայությունում է ազատման դիմում ներկայացրել, թե ոչ։

Հարությունյանն ասում է՝ թե երբ, որտեղ և ինչ պայմաններում է Նարեկ Մանթաշյանը գրել ազատման դիմում, նրա խնդիրն է, ու կարող ենք Նարեկից հետաքրքրվել։

Այն պատասխանին, թե Նարեկն արդեն հայտնել է, որ ինքը դիմում չի գրել, Երևան չի եկել, Հարությունյանն ասում է, որ ինքը գիտի, այդ դիմումը ՍԱՊԾ-ում կա։

ՍԱՊԾ-ն նաև հրաժարվում է մեկնաբանել Նարեկ Մանթաշյանի հնչեցրած այն մեղադրանքները, որ պաշտոնավարման ընթացքում ծառայությունը հրաժարվել է իրեն տրամադրել հսկիչ կետի պետի կնիք և սերտիֆիկատներ. «Այս պահին մեր մեկնաբանությունը միայն դա է»։

Հարությունյանը նաև հրաժարվեց պարզաբանել, թե այս պահին ծառայությունում քայլեր ձեռնարկվում են՝ հնչեցված մեղադրանքները պարզելու ուղղությամբ, թե ոչ։ «Ամբողջ օրն անցել է և մեկնաբանություն ենք տվել միայն, որ մարդը իր դիմումի համաձայն ազատվել է, նշանակում է, որ հետագայում էլ, եթե կարիքը կլինի, մենք այլ մեկանաբանություն կտանք»,-նշեց բաժնի պետը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter