HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հեռահաղորդակցության ոլորտի անկումը խորանում է

Հեռահաղորդակցության ոլորտը Հայաստանում «ազատ անկման» մեջ է։ Բջջային օպերատորների եկամուտները պակասում են, ինչն ուղղակիորեն ազդում է կապի ոլորտի հասույթի ընդհանուր ցուցանիշի վրա։

2016-ին Հայաստանում կապի ընդհանուր հասույթը նվազել է շուրջ 10%-ով։ Իսկ այս տարվա վերջին տվյալներով՝ հունվար-մայիսին ոլորտն ապահովել է մոտ 58 մլրդ դրամի հասույթ, որը 2016-ի նույն ժամակահատվածի համեմատ 6.7%-ով նվազել է։

Ինչպես տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայությունից (ՀՀ ԱՎԾ), հասույթի ավելի քան 54 մլրդ դրամը գոյացել է հեռահաղորդակցության ոլորտից, մնացածը՝ հեռուստատեսային և ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման։

Միայն հեռահաղորդակցության ոլորում հասույթը նվազել է 8%-ով։

Ինչպես ավելի վաղ գրել ենք, աշխարհում այսօր բջջային օպերատորների համար ամենալուրջ մարտահրավերներից են OTT (անգլ. Over the Top)  ծառայությունները՝ Skype-ը, Viber-ը, Messenger-ը, WhatsApp-ը և այլն։ Այս ծառայությունների տարածումը հանգեցրել է հեռախոսակապի դերի նվազմանը, ինչի հետևանքով էլ պակասել է բջջային օպերատորների հասույթը շուկայում։

Հայաստանում այս տենդենցն առավել նկատելի դարձավ 2014  թվականից և նախորդ տարվանից այն ավելի է խորանում։ Եթե այս տարվա հունվար-մայիսին հեռահաղորդակցության ոլորտի անկումը կազմել է  8%, ապա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքներով այն 5% էր։

2016 թվականի տարեկան տվյալներով հեռահաղորդակցության ոլորտում հասույթի անկումը կազմել է 21.5%: Ներկայիս տեմպով շարունակելու դեպքում, այս տարի անկումն ավելի մեծ կլինի։

Նշենք, որ ըստ հասույթի՝ հեռահաղորդակցության ոլորտի շուրջ 60%-ը բջջային շուկան է զբաղեցնում։

Մեկնաբանություններ (1)

Հայկ Մարգարյան
Դա նրանից է,որ հաշվի չեն առնվում բաժանորդների կարծիքը,ինչ ուզում անում են,ինչքան ուզում թանկացնում կամ սահմանափակում են,կապերի որակը համապատասխան չէ գնի հետ,ու ամենակարեվորը,որ անսահմանափակ ինտերնետը վերացրեցին,որ գերշահույթ ստանան,ու տեսեք արդյունքը,նվազել է ավելի։Լիներ անսահմանափակ,մարդիկ իրենց տան ինտերնետից չեին կապանցի վայբերով,այլ կլիցքավորեին բջջայինները։Ապահովեք որակ եւ ինտերնետ,կստանաք գերշահույթ,չեք ապահովի,տենդենցը կշարունակվի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter